Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը զեկուցել է նախորդ քննարկումների արդյունքներով կատարված աշխատանքների մասին, ընդգծել բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման մեխանիզմի ներդրման կարևորությունը ինչպես Հայաստանի Հանրապետության միջազգային հանձնառությունների, այնպես էլ պետության տնտեսական կայունության, օրինականության վերականգնման և հանրային վստահության ամրապնդման տեսանկյունից: Ներկայացնելով հայեցակարգը՝ Սրբուհի Գալյանն անդրադարձել է ակտիվների կառավարման միասնական համակարգի ստեղծմանը, բռնագանձված ակտիվների կառավարման ընդհանուր սկզբունքներին, բռնագանձվող ակտիվների տեսակներին ու կառավարման առանձնահատկություններին: Մանրամասներ են ներկայացվել բռնագանձված ակտիվների միասնական էլեկտրոնային ռեեստրի վերաբերյալ, որի նպատակն է ապահովել թափանցիկության և հաշվտեվողականության սկզբունքները: Ծավալվել է քննարկում ակտիվների կառավարման միասնական համակարգի, կառավարման ենթակա ակտիվների շրջանակի և թեմային առնչվող այլ հարցերի շուրջ: Հանդիպման մասնակիցները ներկայացրել են դիտարկումներ և հանդես եկել առաջարկություններով վերոնշյալ ուղղություններով։ Ընդգծելով, որ բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարումը Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության և տնտեսական բարեփոխումների առանցքային առաջնահերթություններից է՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է ոլորտում հայեցակարգային մոտեցումների մշակումն ու իրականացումը: —00—ՄԱ The post Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը appeared first on 24News .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին
24TV / 24News / 5 hours ago

Գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. Դանիելյան
24TV / 24News / 6 hours ago

Ավելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի Ռուսաստան
24TV / 24News / 6 hours ago

Դատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետ
24TV / 24News / 6 hours ago
Related coverage

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ #ուղիղ
Pastinfo / 2 hours ago

Բողոքի ալիք. Կրպակատերերը փողոց են դուրս եկել.Թրամփի, Իրանի և Կրեմլի հայտարարությունները
Alpha News / 3 hours ago

ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
Aravot / 3 hours ago

#Ուղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ
Hraparak / 3 hours ago