Անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարությանը, որ Շաքիում տուժած կնոջը աջակցություն է ցուցաբերվելու, Մարիաննա Ղահրամանյանը պատասխանեց․ «Պարոն Կարապետյանն ազգային բարերար է, որը 30 տարի շարունակ իր աջակցությունն ու նպաստն է բերել Հայաստանին։ Այնպես որ, եթե նա դա ասել է, վստահ եղեք՝ կիրականացվի»։