Ամուլսարի հանքավայրը շահագործվել է։ Պաշտոնական մեկնարկին մասնակցել են Հայաստանի վարչապետն ու կառավարության անդամները։ Ամուլսարում պատմական պահ է. ձուլվել է առաջին ոսկին, որը դարձել է շահագործման մեկնարկի օրվա գլխավոր խորհրդանիշը։ Լիդիան Արմենիայի հիմնադրումից ու երկրաբանահետախուզական աշխատանքներից ուղիղ 21 տարի անց ծրագիրը թևակոխում է արտադրական փուլ՝ խոստանալով տարեկան ավելի քան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր և ՀՆԱ-ի մինչև 2 տոկոս աճ։