Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչես Պերես-Կաստեխոնին՝ Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է․ «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսպանիայի ժողովրդին՝ Իսպանիայի ազգային տոնի առիթով։ Ջերմությամբ եմ հիշում այս տարվա մայիսին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կայացած մեր հանդիպումը։ Գոհունակությամբ եմ արձանագրում Հայաստանի և Իսպանիայի միջև հարաբերությունների դրական դինամիկան և մեր կառավարությունների միջև ձևավորված կառուցողական գործընկերությունը։ Առանձնահատուկ կարևորում եմ նաև Հայաստանի և Իսպանիայի արդյունավետ համագործակցությունը Եվրոպական միության շրջանակներում՝ ի նպաստ Հայաստան–ԵՄ գործընկերության հետագա խորացման։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով Հայաստանի և Իսպանիայի միջև համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում կշարունակի խորանալ՝ նպաստելով քաղաքական երկխոսության ամրապնդմանը, տնտեսական համագործակցության զարգացմանը և բազմաոլորտ կապերի հետագա ընդլայնմանը։ Վերստին շնորհավորում եմ Ձեզ այս նշանակալի օրվա առիթով՝ մաղթելով ամենայն բարիք, իսկ Իսպանիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»։ –00—ՅՄ The post Գոհունակությամբ եմ արձանագրում ՀՀ-ի և Իսպանիայի միջև հարաբերությունների դրական դինամիկան․ Փաշինյան appeared first on 24News .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Գոհունակությամբ եմ արձանագրում ՀՀ-ի և Իսպանիայի միջև հարաբերությունների դրական դինամիկան․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին
24TV / 24News / 7 hours ago

Գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. Դանիելյան
24TV / 24News / 7 hours ago

Ավելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի Ռուսաստան
24TV / 24News / 7 hours ago

Դատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետ
24TV / 24News / 8 hours ago
Related coverage

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ #ուղիղ
Pastinfo / 4 hours ago

Բողոքի ալիք. Կրպակատերերը փողոց են դուրս եկել.Թրամփի, Իրանի և Կրեմլի հայտարարությունները
Alpha News / 4 hours ago

ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
Aravot / 5 hours ago

#Ուղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ
Hraparak / 5 hours ago