ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք: Ազգային անվտանգության մարմինների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Ն.Հ.-ն և Վ.Թ.-ն, ինքնությունը դեռևս չպարզված ԻԻՀ մի քաղաքացու հետ համատեղ, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, պատրաստվում են հայ-իրանական սահմանի մերձակայքում գտնվող թաքստոցից՝ իրացնելու նպատակով ձեռք բերել Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներկրված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ս.թ. սեպտեմբերի 29-ին, Ն.Հ.-ն և Վ.Թ.-ն, վերջինիս կողմից շահագործվող «Մերսեդես ՄԼ» մակնիշի ավտոմեքենայով, Նռնաձոր գյուղի մերձակայքում, ինքնությունը դեռևս չպարզված ԻԻՀ քաղաքացու մատնանշած կոնկրետ թաքստոցից վերցրել են վերջինիս կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված թմրանյութերի խմբաքանակը և ուղևորվել դեպի Երևան։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից բացահայտվել և կանխվել է հանցավոր խմբի գործունեությունը և վերջիններս հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում ձերբակալվել են Մեղրի համայնքի տարածքում: Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, ինչպես նաև 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել քրեական վարույթ, Ն.Հ.-ն և Վ.Թ.-ն, դատարանի որոշմամբ կալանավորվել են։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԱԱԾ-ն կանխել է Իրանից 69.3 կգ թմրանյութի ներկրումը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am
Related coverage

Էշի տեղ եք մեզ դրել. Զարոկյանը` փոխքաղաքապետին
Yerkir / 11 minutes ago

Այո',Մեսրոպ Մանուկյանին ասել եմ՝բուդկի պաշտպան,որ էս նույն շարքի վերջում իրա աներոջ բենզալցակայանն ա
A1plus / 12 minutes ago

Այո',Մեսրոպ Մանուկյանին ասել եմ՝բուդկի պաշտպան,որ էս նույն շարքի վերջում իրա աներոջ բենզալցակայանն ա (տեսանյութ)
A1plus / 12 minutes ago

Զուտ ուզում են մեզ վատություն անեն. 2 քարի համար խայտառակ են եղել. կրպակատեր
168 Jham / 12 minutes ago



