Ստոկհոլմում հայտարարվել են Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված տնտեսագիտության մրցանակի դափնեկիրների անունները։ Դափնեկիրներ են դարձել ԱՄՆ-ից գիտնականներ Ռոբերտ Հոլը և Մայքլ Վուդֆորդը։ «Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան որոշել է 2026 թվականի՝ Ալֆրեդ Նոբելին նվիրված Շվեդիայի կենտրանական բանկի տնտեսագիտության մրցանակը շնորհել Ռոբերտ Է. Հոլին և Մայքլ Վուդֆորդին՝ «մակրոտնտեսական կայունացման միկրոտնտեսական հիմքերի համար»,- ասվում է X-ում մրցանակաբաշխության էջում տարածված հայտարարության մեջ։ Նշվում է, որ նրանց հետազոտությունները հանգեցրել են կայունացման քաղաքականության ոլորտում պարադիգմային փոփոխության։ Նրանց հետազոտությունների արդյունքում մշակված նորքեյնսյան մոդելները թույլ են տալիս բացատրել և քանակապես գնահատել, թե ինչպես է կայունացման քաղաքականությունն ազդում տնտեսական ցիկլերի վրա։ Այժմ այդ մոդելներն օգտագործվում են աշխարհի կենտրոնական բանկերի և ֆինանսների նախարարությունների կողմից։ Դափնեկիրների աշխատանքների հրապարակումից հետո այս մոդելները շարունակաբար կատարելագործվել և զարգացվել են։ Ակնկալվում է, որ այդ գործընթացը կշարունակվի նաև հետագայում, քանի որ տնտեսությունները մշտապես փոփոխվում են։ Դափնեկիրների հետազոտությունները հնարավորություն են տվել նախկինի համեմատ զգալիորեն ավելի արդյունավետ կառավարել խոշոր մակրոտնտեսական ճգնաժամերը։ Դրանք մեծապես օգտակար են եղել վերջին տարիների համավարակի և էներգետիկ ճգնաժամերի ընթացքում։ Այդ ճգնաժամերը տնտեսական աճի և գնաճի վրա չեն ունեցել այնպիսի երկարաժամկետ հետևանքներ, ինչպիսիք արձանագրվել էին 1970-ականների ճգնաժամային ժամանակաշրջաններում։ Ընդգծվում է, որ մարդիկ չեն հայտնվել 1930-ականների աղետալի տնտեսական դեպրեսիայի նման իրավիճակում։ Տնտեսական անկումներն ու բարձր գնաճի ժամանակաշրջանները չեն վերացել, սակայն դրանց տևողությունը կրճատվել է։ 2025 թվականին տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ էին դարձել Ժոել Մոկիրը, Ֆիլիպ Ագիոնը և Փիթեր Հաուիթը։ Մրցանակը նրանց շնորհվել էր «տնտեսական աճի և տեխնոլոգիական զարգացման միջև կապի ուսումնասիրության համար»։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի երկու գիտնականներ
Ստոկհոլմում հայտարարվել են Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված տնտեսագիտության մրցանակի դափնեկիրների անունները։ Դափնեկիրներ են դարձել ԱՄՆ-ից գիտնականներ Ռոբերտ Հոլը և Մայքլ Վուդֆորդը։ «Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան որոշել է 2026 թվականի՝ Ալֆրեդ Նոբելին նվիրված Շվեդիայի կենտրանական բանկի տնտեսագիտության մրցանակը շնորհել Ռոբերտ Է. Հոլին և Մայքլ Վուդֆորդին՝ «մակրոտնտեսական կայունացման միկրոտնտեսական հիմքերի համար»,- ասվում է X-ում մրցանակաբաշխության էջում տարածված …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
Factor.am / 3 hours ago
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
Factor.am / 3 hours ago
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
Factor.am / 3 hours ago

Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
Factor.am / 4 hours ago
Related coverage

Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
24TV / 24News / 3 hours ago

Անգլերեն՝ առանց սահմանների. հայ պատվիրակները 3 մեդալ են նվաճել
Public Television of Armenia — 1Lurer / 3 hours ago
«Կարող եմ ամենահիմար բաներն ասել, և դուք կծափահարեք»․ Թրամփ
ArmLur / Zhoghovurd / 3 hours ago

Քըլըչդարօղլուն Ալիևին կոչ է արել հանգիստ թողնել կանանց. «Հարևաններ»
Public Television of Armenia — 1Lurer / 3 hours ago