factor.am Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ մայրաքաղաքում իրականացվող խոշոր ճանապարհաշինարարական ծրագրերի ժամկետների պահպանմանը։ Քաղաքապետը շինարարության և բարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թևոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք Արին-Բերդի փողոցի հիմնանորոգման աշխատանքներում առկա՞ են ժամկետային մտահոգություններ։ Ի պատասխան՝ Անդրանիկ Թևոսյանը նշեց, որ նախատեսվում է շինարարությունն ավարտել 2026 թվականի վերջին կամ 2027-ի սկզբին։ «Ունեցել ենք երեք խնդիր, որոնցից երկուսը լուծված են, մեկը՝ լուծման փուլում է։ Չնչին ուշացում կարող է ունենանք, բայց ոչ էական»,- զեկուցեց վարչության պետը։ Տարածքի բնակիչների բազմաթիվ դժգոհություններից հետո Երևանի քաղաքապետարանը փողոցը հիմնանորոգելու մասին հայտարարել էր հունիսին՝ խոստանալով ոչ միայն ասֆալտապատում, այլ նաև լուսավորության ու ջրատար համակարգի անցկացում, կանաչապատում։ Factor TV-ն քաղաքացիներից ահազանգեր է ստացել, որ Արին-Բերդի փողոցում հիմնանորոգման աշխատանքներ գրեթե չեն իրականացվում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Չնչին ուշացում կարող ենք ունենալ․ Թևոսյանը՝ Արին-Բերդի փողոցում աշխատանքների մասին | factor.am appeared first on Infocom .