5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Հայեվրոպացիներին Հայաստանը պետք չէ. Աբրահամյան
Հայաստանը պետք է պաշտպանի իր ազգային շահերը և թույլ չտա, որ արտաքին ուժերն այն օգտագործեն իրենց աշխարհաքաղաքական նպատակների համար։ Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում ասել է Հայ Դատի հանձնախմբի խորհրդատու Մասիս Աբրահամյանն՝ անդրադառնալով եվրոպական երկրների քաղաքականությանը Հայաստանի նկատմամբ, եկեղեցու շուրջ զարգացումներին և իշխանությունների արտաքին քաղաքականությանը։ «Եկեղեցու՝ պետությունից անջատ լինելը դարավոր ավանդույթ է, և մարդիկ շատ հստակ պատկերացնում են, որ եկեղեցական գործերի մեջ պետությունը չի կարող խառնվել»,- նշել է Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ եվրոպական երկրների ազդեցությունը Հայաստանի իշխանությունների քաղաքականության վրա գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև աշխարհաքաղաքական շահերը։ «Հայաստանն ընդամենը օգտագործվում է որպես միջոց։ Վաղուց ասել են, որ Հայաստանն այլևս սեղանի շուրջ նստած չէ, այլ սեղանին է դրված»,- ասել է նա։ Աբրահամյանի գնահատմամբ՝ Հայաստանի միջազգային դիրքերը թուլանում են նաև իշխանությունների քաղաքականության անկանխատեսելիության պատճառով։ Նա կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու քաղաքական քայլերը չեն ձևավորում վստահություն երկրի արտաքին քաղաքականության նկատմամբ։ «Ազգային շահերը չպաշտպանելը մահացու է երկրների, այդ թվում՝ մեր երկրի նման պետության համար։ Եթե կարող ես ազգային շահերն այդպես հեշտությամբ սակարկության դնել և ինչ-որ կեղծ խաղաղության խոսույթով մարդկանց խաբել ու նրանց հեռացնել ազգային գաղափարներից, դա վտանգավոր է»,- եզրափակել է Աբրահամյանը։

You've reached the free article limit
You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.
Create free accountor Sign in
More from Alpha News

Ո՞նց է, որ մի դեպքում ապամոնտաժում եք, մյուս դեպքում Կենտրոնի ղեկավարի ախպոր շինությունը թողնում եք․ Արթուր Չախոյան
Alpha News / 20 minutes ago

Աննա Մելիքյանն ընդգրկվել է «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակի փորձագիտական հանձնաժողովում
Alpha News / 27 minutes ago

Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից
Alpha News / 44 minutes ago

Գլենդելի հայ ուսուցիչ Գագիկ Գալֆայանը ճանաչվել է Կալիֆոռնիայի 2027 թվականի լավագույն ուսուցիչ
Alpha News / 1 hour ago
Related coverage

«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասին
CivilNet / 36 minutes ago

Աջափնյակում մարդկանց զրկում են օրինական վարձակալության իրավունքով քաղաքացուն պատկանող հողի վրա կառուցված սեփականության իրավունքից. Արթուր Ղամբարյան
Aravot / 1 hour ago

Պետք է սովորենք եկեղեցի գնալ հրաժարիմքից առաջ, միասնաբար սատանայից հրաժարվել, խոստովանել մեր հավատքը և զղջալ մեր մեղքերի համար. Տեր Միքայել
168 Jham / 2 hours ago

Ազգային եկեղեցական ժողով չգումարելու պատճառը՝ ըստ Գևորգ Սրբազանի
Public Television of Armenia — 1Lurer / 3 hours ago