Նեպալի կենտրոնական հատվածում հանգստյան օրերին գետի վարարումը քշել է արշավային արահետներն ու կամուրջները, ինչի հետևանքով ավելի քան 100 օտարերկրացի զբոսաշրջիկ տարբեր վայրերում արգելափակված է մնացել։ Ինչպես հաղորդում է « Արմենպրես »-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։ Հանրաճանաչ արշավային երթուղին ներառող Մանասլուի պահպանվող տարածքի նախագծի (MACP) ներկայացուցիչ Բհուվան Ռաջ Օջհան հայտնել է, որ ավելի քան 100 օտարերկրացի զբոսաշրջիկ տարբեր վայրերում արգելափակված է մնացել, քանի որ արահետի մի հատվածը քշվել է, և նրանք չեն կարողանում վերադառնալ։ Գորխա շրջանում՝ Կատմանդուից շուրջ 100 կմ դեպի արևմուտք, սողանքը փակել է Բուդհի Գանդակի գետի հունը՝ առաջացնելով գետի վարարման հետևանքով ջրհեղեղներ։ Իշխանությունները փրկել են 96 մարդու, այդ թվում՝ ինը օտարերկրացու։ Նեպալի բանակի տվյալներով՝ փրկարարական աշխատանքները շարունակվել են նաև երկուշաբթի, թեև ջրի մակարդակն արդեն նվազել է։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ —00—ԼԱ The post Նեպալում ջրհեղեղի հետևանքով 100 օտարերկրացի զբոսաշրջիկ արգելափակված է մնացել լեռնային շրջաններում appeared first on 24News .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Նեպալում ջրհեղեղի հետևանքով 100 օտարերկրացի զբոսաշրջիկ արգելափակված է մնացել լեռնային շրջաններում
Նեպալի կենտրոնական հատվածում հանգստյան օրերին գետի վարարումը քշել է արշավային ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին
24TV / 24News / 6 hours ago

Գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. Դանիելյան
24TV / 24News / 6 hours ago

Ավելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի Ռուսաստան
24TV / 24News / 6 hours ago

Դատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետ
24TV / 24News / 6 hours ago



