ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովը հաստատեց կառավարությունն առաջարկով հրավիրած արտահերթ նիստում ընդգրկված 2 համաձայնագրերը։Խորհրդարանականները կողմ քվեարկեցին Հայաստանում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացման վերաբերյալ համաձայնագրի վավերացմանը։Հաստատվեց նաև բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրի շրջանակում 264,4 մլն դոլարի ֆինանսավորման համաձայնագրի վավերացումը։Հիշեցնենք, որ Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի ապրիլի 29-ին և 30-ին։Փաստաթղթով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 240 մլն դոլարի ոչ արտոնյալ վարկ և 24,4 մլն դոլարի արտոնյալ ֆինանսավորում։Ծրագրի շրջանակում նախատեսված է նաև 10 մլն դոլարի դրամաշնորհ։ Ծրագրի նպատակն է բարելավել Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման հնարավորությունները և նպաստել Հայաստանում հիփոթեքային շուկայի զարգացմանը։