Որ Երևանը իսկապես բարձրակարգ ջազի քաղաք է, ևս մեկ անգամ համոզվեցին Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի հյուրերը, որոնք ներկա էին Հայաստանի մայրաքաղաքի 2808-ամյակին նվիրված տոնական համերգին: «Երևանը ջազի ռիթմով» խորագրով համերգի ընթացքում վիրտուոզ սաքսոֆոնահար և Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Դավիթ Մելքոնյանի ղեկավարած ջազային քառյակի տաղանդավոր երաժիշտները և երգչուհի Աննա Կոստանյանը կատարեցին Երևանին նվիրված սիրված երգեր և այլ ստեղծագործություններ, խորհրդային ֆիլմերի սաունդթրեքներ և հայտնի ջազային ստանդարտներ: «Այսօր մենք ներկայացրինք Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի հայտնի երգեր և մի շարք այլ ստեղծագործություններ՝ օրիգինալ գործիքավորմամբ: Հանդիսատեսի արձագանքը ևս մեկ անգամ հաստատեց, որ երևանցիներին հոգեհարազատ են ջազային ռիթմերը», – ասաց ջազ քառյակի ղեկավար Դավիթ Մելքոնյանը: Երեկոյին ներկա էին Հայաստանում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատար Ինեսա Կուդրուկը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը, ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան, «Ռոսսոտրուդնիչեստվոյի», ռուսաստանյան հայրենակցական կազմակերպությունների ներկայացուցիչներ և մշակութային գործիչներ: «Ցանկանում եմ սրտանց շնորհավորել Երևանին և նրա բնակիչներին 2808-ամյակի կապակցությամբ: Այս երեկոն հիանալի շարունակությունն էր այն տոնակատարության, որը երեկվանից բարձր մակարդակով նշվում է ամբողջ քաղաքում: Ջազային քառյակի երաժիշտները հիանալի էին, հատկապես թմբկահարը: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնին և նրա ղեկավարությանը այս երեկոյի համար», – ասաց Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը՝ կիսվելով իր տպավորություններով: «Այսօր իսկապես սրտառուչ տոն է բոլոր երևանցիների, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերի համար, ովքեր հասցրել են սիրել այն: Պատահական չէ, որ այս օրը մենք ավանդաբար հավաքվում ենք մեր հյուրընկալ կենտրոնում, քանի որ մեր երկու մայրաքաղաքները կապված են եղբայրության և անխզելի բարեկամության կապերով: Այս առանձնահատուկ օրը ես անկեղծորեն շնորհավորում եմ մեր հինավուրց, բայց հավերժ երիտասարդ քաղաքին և մաղթում բարգավաճում, երջանիկ բնակիչներ և երախտապարտ հյուրեր», – մեզ հետ զրույցում նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրեն Հայկ Մելիքյանը: Միջոցառումը կազմակերպել էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչությունը, Մոսկվայի հայրենակիցների տունը և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը: –00—ՅՄ The post Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում նշեցին Հայաստանի մայրաքաղաքի 2808-ամյակը appeared first on 24News .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում նշեցին Հայաստանի մայրաքաղաքի 2808-ամյակը
Որ Երևանը իսկապես բարձրակարգ ջազի քաղաք է, ևս մեկ անգամ ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

ԱԳ քարտուղարը Վարշավայում մասնակցել է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկման
24TV / 24News / 23 minutes ago

Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածք
24TV / 24News / 26 minutes ago

Այո’, պետությունն ու Եկեղեցին անջատ են, բայց պետության մեջ պետություն լինել չի կարող. ՍԴ անդամ
24TV / 24News / 33 minutes ago

Ալեքսանդրապոլի պայմանագրի կետերը, որը ՀՀ փաստացի վիլայեթացման ամրագրումն էր. Էդուարդ Շարմազանով
24TV / 24News / 35 minutes ago
Related coverage

Khachkar Studios Publishes Week #5 of Weekly T•A•P Reporting Across 26 Pilots
A1plus / 17 minutes ago

Քաղաքապետարան․ Շինարարների փողոցում ապամոնտաժվող կրպակների տեղում կանաչ գոտի է լինելու
PanArmenian / 18 minutes ago

Ադրբեջանում տարակուսանք են հայտնել՝ կապված Ալիևի հասցեին Թուրքիայից հնչող վիրավորանքների հետ
168 Jham / 20 minutes ago

Սպասվում է առանց տեղումների եղանակ
1in.am / 20 minutes ago