ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն ԱԺ ամբիոնից հակադարձեց ընդդիմության քննադատություններին՝ կապված COP17 գագաթնաժողովի կազմակերպման համար կատարված գնումների հետ։ Ալեքսանյանը հայտարարեց, որ ընդդիմադիրների քննադատությունը վերաբերում է ոչ թե բեյջի թելին կամ թերմոսին, այլ Հայաստանի պետականությանը։ Նրա խոսքով՝ ընդդիմությանը դուր չի գալիս այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ պետություն, կազմակերպում է խոշոր միջազգային միջոցառում։ Պատգամավորն ընդգծեց, որ գագաթնաժողովին աշխարհի 190 երկրից մասնակցելու է շուրջ 15,000 մարդ, այդ թվում՝ երկրների առաջնորդներ, կառավարության անդամներ և խորհրդարանականներ։ Ալեքսանյանի պնդմամբ՝ միջոցառման քաղաքական և տնտեսական էֆեկտը դժվար է գերագնահատել, քանի որ օրեր շարունակ համաշխարհային թոփ մեդիաներով ու հեռուստաընկերություններով հնչելու է Հայաստանի անունը։ Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Լիանա Մանուկյանի բարձրացրած թերմոսների գների հարցին՝ Ալեքսանյանը նշեց, որ 4 հատ թերմոս գնելու և 15,000 հատ մեծաքանակ գնում իրականացնելու միջև առկա են գնագոյացման էական տարբերություններ։ Նրա խոսքով՝ միշտ չէ, որ մեկ հատը էժան վաճառող ընկերությունը կարող է 15,000 հատ ապահովել։ Ալեքսանյանը պնդեց, որ ընդդիմության ընկալմամբ Հայաստանը առավելագույնը կարող է կազմակերպել «Հայաստան-Կալուգա բիզնես ֆորում»․ «Ձեր պատկերացմամբ՝ ի՞նչ գործ ունի քոսոտ ծայրագավառը, իրեն դրել է պետության տեղ, այսպիսի միջոցառում է կազմակերպում»։ Եզրափակելով ելույթը՝ Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ ընդդիմությունը պարտվելու է նաև այս պայքարում, իսկ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է մնալ աշխարհի քաղաքական քարտեզի վրա որպես անկախ պետություն և անցկացնել միջազգային խոշոր միջոցառումներ։ Մանրամասները՝ տեսանյութում։ Եվգենյա Համբարձումյան
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ձեր պատկերացմամբ՝ քոսոտ ծայրագավառը իրան դրել ա պետության տեղ, միջոցառում ա կազմակերպում․ Ալեքսանյանը՝ ՀՀ-ում COP17-ի անցկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն ԱԺ ամբիոնից հակադարձեց ընդդիմության քննադատություններին՝ կապված COP17 գագաթնաժողովի կազմակերպման համար կատարված գնումների հետ։ Ալեքսանյանը հայտարարեց, որ ընդդիմադիրների քննադատությունը վերաբերում է ոչ թե բեյջի թելին կամ թերմոսին, այլ Հայաստանի պետականությանը։ Նրա խոսքով՝ ընդդիմությանը դուր չի գալիս այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ պետություն, կազմակերպում է խոշոր միջազգային միջոցառում։ Պատգամավորն ընդգծեց, որ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
Factor.am / 8 hours ago

Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Factor.am / 8 hours ago

ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
Factor.am / 8 hours ago

Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
Factor.am / 8 hours ago
Related coverage

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ #ուղիղ
Pastinfo / 4 hours ago

Բողոքի ալիք. Կրպակատերերը փողոց են դուրս եկել.Թրամփի, Իրանի և Կրեմլի հայտարարությունները
Alpha News / 4 hours ago

ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
Aravot / 5 hours ago

#Ուղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ
Hraparak / 5 hours ago