ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք: Ազգային անվտանգության մարմինների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Ն.Հ.-ն և Վ.Թ.-ն, ինքնությունը դեռևս չպարզված ԻԻՀ մի քաղաքացու հետ համատեղ, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, պատրաստվում են հայ-իրանական սահմանի մերձակայքում գտնվող թաքստոցից՝ իրացնելու նպատակով ձեռք բերել Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներկրված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ս.թ. սեպտեմբերի 29-ին, Ն.Հ.-ն և Վ.Թ.-ն, վերջինիս կողմից շահագործվող «Մերսեդես ՄԼ» մակնիշի ավտոմեքենայով, Նռնաձոր գյուղի մերձակայքում, ինքնությունը դեռևս չպարզված ԻԻՀ քաղաքացու մատնանշած կոնկրետ թաքստոցից վերցրել են վերջինիս կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված թմրանյութերի խմբաքանակը և ուղևորվել դեպի Երևան։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից բացահայտվել և կանխվել է հանցավոր խմբի գործունեությունը և վերջիններս հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում ձերբակալվել են Մեղրի համայնքի տարածքում: Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, ինչպես նաև 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել քրեական վարույթ, Ն.Հ.-ն և Վ.Թ.-ն, դատարանի որոշմամբ կալանավորվել են։ The post Կանխվել է ավելի քան 69 կգ «մարիխուանայի» ներկրումը ՀՀ․ կալանավորվածներ կան appeared first on Alphanews .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Կանխվել է ավելի քան 69 կգ «մարիխուանայի» ներկրումը ՀՀ․ կալանավորվածներ կան
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

ЕС не станет финансово содержать Армению, а без России будет сложно удержаться экономически: Гердт
Alpha News / 46 minutes ago

ԱՄՆ-ում տեղի է ունեցել Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի միջոցառումը
Alpha News / 1 hour ago

Փաշինյանը չի կարող անվերջ անորոշություն պահպանել Ռուսաստանի հետ հարաբերություններում․ Սերգեյ Ստանկևիչ
Alpha News / 1 hour ago

Նիկոլ Փաշինյանը միջամտում է Հայ Առաքելական Եկեղեցու ներքին գործերին․ Ռոբերտ Ամստերդամ
Alpha News / 1 hour ago
Related coverage

Ձեռքերը ներքևում էր ծափ տալիս, որ մարդ չտեսնի․ թույլ ու խեղճ ղեկավարի կեցվածք էր․ Մետաքսե Հակոբյան
168 Jham / 45 minutes ago

Մասշտաբային միջոցառման իրական պատկերի հետևում հսկայական աշխատանքն է. COP17-ի ծախսերը
Public Television of Armenia — 1Lurer / 46 minutes ago

Որ ձեռքերդ ներքևում ես ծափ տալիս, գիտես՝ չե՞ն տեսնելու․ թույլ ու խղճուկ կեցվածք. Մետաքսե Հակոբյան
168 Jham / 46 minutes ago

Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
Factor.am / 52 minutes ago