ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Արծվիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ազատել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից»,- ասված է հրամանագրում ։