ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, գլխավոր քարտուղարի տեղակալը, նախարարի խորհրդականները, նախարարության ենթակա մարմինների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Քննարկվել են նախարարության ընթացիկ աշխատանքները, իրականացվող ծրագրերն ու առաջիկա միջոցառումները, ինչպես նաև դրանց կազմակերպման և պատշաճ իրազեկման հարցերը։ Անդրադարձ է կատարվել հանրակրթական ուսումնական հաստատություններում էլեկտրոնային մատյանների գործարկման ընթացքում առաջացող խնդիրներին։ Նախարար Ժաննա Անդրեասյանը հանձնարարել է սեղմ ժամկետներում գույքագրել և լուծել արձանագրված խնդիրները՝ գործընթացում ներգրավելով նաև ուսուցիչների և դպրոցների տնօրենների՝ հաշվի առնելով նրանց գործնական դիտարկումներն ու առաջարկությունները։ Քննարկվել են նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման գործընթացները։ Նախարարը հանձնարարել է պատշաճ ժամկետներում ներկայացնել ատեստավորման ժամանակացույցը և ապահովել նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ ուսուցիչների իրազեկումը։ Անդրադարձ է կատարվել նաև թանգարանների աշխատակիցների ատեստավորման գործընթացին և համապատասխան ժամանակացույցի հաստատմանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում նախարարության և ենթակա կառույցների մասնակցության կազմակերպման հարցերը։ Կարևորվել են նախատեսվող միջոցառումներին ուսումնական հաստատությունների ակտիվ ներգրավումը, տաղավարային ներկայացվածությունը, ինչպես նաև համաժողովի մասնակիցների համար մշակութային հաստատություններ այցելությունների կազմակերպման հնարավորությունները։ Ամփոփելով խորհրդակցությունը՝ Ժաննա Անդրեասյանը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ՝ ընդգծելով աշխատանքների պատշաճ կազմակերպման և սահմանված ժամկետների պահպանման անհրաժեշտությունը։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Քննարկվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման գործընթացները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, գլխավոր քարտուղարի տեղակալը, նախարարի խորհրդականները, նախարարության ենթակա մարմինների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Քննարկվել են նախարարության ընթացիկ աշխատանքները, իրականացվող ծրագրերն ու առաջիկա միջոցառումները, ինչպես նաև դրանց կազմակերպման և […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 7-13-ը
Shant News / 18 hours ago

Խաղաղության պայմանագիր․ Երևանի սպասելիքներն ու Բաքվի հաշվարկները
Shant News / 18 hours ago

Կանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձը
Shant News / 18 hours ago

Հայաստանում է «Ռուսական երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությունը
Shant News / 18 hours ago
Related coverage

Քաոս է Փարիզում. Մակրոնը պատրաստ է լսել փողոց դուրս եկած աշակերտների ձայնը
5TV Armenia / 20 hours ago

«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով
168 Jham / 20 hours ago

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах Армении
168 Jham / 22 hours ago
Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում հայ աշակերտների հետ քննարկել է Հայաստան–ԱՄՆ կապերի ամրապնդումը
168 Jham / 22 hours ago