Երեկ վրաերթ Արագածոտնի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 32-ամյա Սամվել Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում՝ «Գնթունիկ» կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկվել 15-ամյա Նարե Ա.-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին երեխային տեղափոխել «Ապարան» բժշկական կենտրոն։ Ապարանի հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո երեխային ռեանիմոբիլով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ նշված բժշկական կենտրոնի բուժանձնակազմը անհետաձգելի բժշկական միջամտության արդյունքում կարողացել են երեխայի վիճակը կայունացնել, սակայն դեռևս պետք է մնա բժիշկների հսկողության տակ։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են պարեկները։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Վթարի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, Ապարանի քննչական բաժնի պետ Ալեքսեյ Կարապետյանցի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ Դեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է սթափ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ —00—ԼԱ The post Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են appeared first on 24News .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են
Երեկ վրաերթ Արագածոտնի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները
24TV / 24News / 9 minutes ago

Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը
24TV / 24News / 13 minutes ago

Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»
24TV / 24News / 22 minutes ago

ԱՄՆ-ը շարունակում է հետախուզական տվյալներ փոխանակել Ուկրաինայի հետ․ սենատոր
24TV / 24News / 23 minutes ago
Related coverage

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գո՞հ են Աջափնյակի բնակիբները Շինարարներ փողոցի շինությունների ապամոնտաժումից
ArmLur / Zhoghovurd / 4 minutes ago

Грузовик насмерть сбил женщину в Гюмри: за рулем находился иностранец
Sputnik Armenia / 5 minutes ago

Անդրադարձել ենք Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանը.Սաղաթելյան|Երկիրն այսօր 13․10.2026| 20։00
Yerkir / 5 minutes ago

Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել
168 Jham / 5 minutes ago