Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Գարեգին Գրիգորյանը հայտարարել է, որ նախատեսվում է «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տեսահսկման համակարգի հնարավորություններն օգտագործել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների արձանագրման նպատակով։ Ինչու է դա կարևոր. Համակարգի ընդլայնումը թույլ կտա վերահսկողություն սահմանել փողոցների այն հատվածներում, որոնք դուրս են Ոստիկանության հիմնական տեսախցիկների տեսադաշտից՝ էապես բարելավելով երթևեկության կարգապահությունն ու կայանման կանոնների պահպանումը: Որ խախտումներն են արձանագրվելու. Երկրորդ գոտում կայանում. Երկրորդ երթևեկելի գոտում ապօրինի կայանված տրանսպորտային միջոցներ: Անցումներ և կանգառներ. Հետիոտնային անցումների վրա և հասարակական տրանսպորտի կանգառներում կայանման խախտումներ: Բակային տարածքներ. Բակային տարածքների մուտքերի մոտ կայանված և ելումուտը խոչընդոտող մեքենաներ: Պատճառը. Ըստ Գարեգին Գրիգորյանի՝ Ոստիկանության տեսախցիկները հիմնականում տեղադրված են խաչմերուկներում, իսկ ճանապարհի մյուս հատվածներում դրանցով վերահսկողություն իրականացնելն անհնար է:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Երևանը «Փարքինգ Սիթի Սերվիս»-ի տեսախցիկները կօգտագործի երթևեկության խախտումները արձանագրելու համար
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Գարեգին Գրիգորյանը հայտարարել է, որ նախատեսվում է «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տեսահսկման համակարգի հնարավորություններն օգտագործել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների արձանագրման նպատակով։Ինչու է դա կարևոր. Համակարգի ընդլայնումը թույլ կտա վերահսկողություն սահմանել փողոցների այն հատվածներում, որոնք դուրս են Ոստիկանության հիմնակա...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

ԱԺ-ն հաստատեց ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված վարկային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը
Armenian Business News (ABNews) / 4 minutes ago

Միգրացիոն տվյալների կառավարման մեջ կկիրառվեն ԱԲ և նոր տեխնոլոգիաներ
Armenian Business News (ABNews) / 2 hours ago

Տրանսպորտով երթևեկելը մինչև 2030 թվականը պետք է պիկ ժամերին 30%-ով արագ լինի. Ավինյան
Armenian Business News (ABNews) / 2 hours ago

ԵՄ-ն այսօր կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս
Armenian Business News (ABNews) / 2 hours ago
Related coverage

10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
ArmLur / Zhoghovurd / 3 minutes ago

Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը
Public Television of Armenia — 1Lurer / 7 minutes ago

Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը #ուղիղ
Pastinfo / 7 minutes ago

Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
A1plus / 8 minutes ago