Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ժամանակ կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին։ Քաղաքապետի գնահատմամբ՝ խցանումների պատճառներից մեկն էլ մանր վթարներն են, երբ վարորդները մեքենաները չեն հեռացնում ճանապարհի երթևեկելի հատվածից՝ սպասելով ապահովագրական գործակալներին։ «Իրար «կռիլո» քսած երկու ավտո կարող են 2 կիլոմետրանոց խցանում առաջացնել։ Եթե երեք գծանի Մյասնիկյան պողոտայի երկու գիծը փակում են, միջին արագությունը 22-ից դառնում է 8 կմ/ժ։ Օրենքով հստակ սահմանված է՝ եթե վթարից հետո լուրջ հետևանքներ չկան, 15 րոպեից ավելի ճանապարհը փակ պահելու դեպքում վարորդները տուգանվելու են։ Պետք է լուսանկարեն տեղում և ազատեն երթևեկելի մասը»,- ընդգծեց քաղաքապետը։ Դիմելով ապահովագրական ընկերություններին՝ Ավինյանը շեշտեց, որ նրանք պետք է դուրս գան իրենց «կոմֆորտ զոնայից» և ներդնեն նորարարական մեթոդներ՝ վնասը հեռավար արձանագրելու համար։ «Մենք պետք է գիտակցենք, որ էդ 50,000 դրամանոց «կռիլոյի» պատճառով, որ ԱՊՊԱ-ն մտածում է՝ 50 պիտի տա, թե 43-ով կպրծնի, մի տասնյակ միլիոնավոր դրամների բոլորս ենք տուգանվում՝ խցանման մեջ կանգնած երևանցիները։ Հերի՛ք ա։ Մեր ճանապարհային երթևեկության անխափան շարժունակությունն ավելի կարևոր է, քան ապահովագրականների 50-60 հազար դրամի ռիսկը»,- ասաց Ավինյանը։ Քաղաքապետը հանձնարարեց առաջիկա երկու ամսում մշակել տեսախցիկներով ու տեղում հերթապահող տեսուչներով նման դեպքերն արձանագրելու մեխանիզմը․ հաշվել 15 րոպեն և սկսել տուգանել ճանապարհը չազատողներին։ Նաև նախատեսվում է ավելացնել քարշակների թիվը՝ երկրորդ շարքում կանգնած մեքենաները տարհանելու համար։ Ավինյանը հիշեցրեց, որ Երևանի ՏԻՄ օրենսդրական փոփոխությունների շրջանակում հստակ տուգանք է սահմանվել այն վարորդների համար, ովքեր առանց լուրջ հետևանքների թեթև վթարի դեպքում 15 րոպեից ավելի են զբաղեցնում ճանապարհը։ Քաղաքապետի խոսքով՝ վարորդները պետք է արագ լուսանկարեն պատահարի վայրը և ազատեն երթևեկելի մասը, որպեսզի կանխվեն կիլոմետրանոց խցանումները։ Մանրամասները՝ տեսանյութում։ Անի Թամրազյան
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ժամանակ կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին։ Քաղաքապետի գնահատմամբ՝ խցանումների պատճառներից մեկն էլ մանր վթարներն են, երբ վարորդները մեքենաները չեն հեռացնում ճանապարհի երթևեկելի հատվածից՝ սպասելով ապահովագրական գործակալներին։ «Իրար «կռիլո» քսած երկու ավտո կարող են 2 կիլոմետրանոց խցանում առաջացնել։ Եթե երեք գծանի Մյասնիկյան պողոտայի երկու …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Գողական աշխարհին «հարված է հասցվում», բանակում՝ չե՞ք կարող պայքարել․ Հովհաննես Քոչարյան
Factor.am / 8 hours ago

Նարկոտիզմի քանի՞ կանալ եք փակել, էականը սա՛ է, ոչ թե՝ քանի «կլադ դնող բռնեցիք»․ Հովհաննես Քոչարյան
Factor.am / 9 hours ago

Նյարդ կա ՌԴ-ի մոտ երկաթուղու հարցում՝ զիջման տեղ չկա․ գինը բարձրացնում են, եթե նույնիսկ՝ պիտի զիջեն
Factor.am / 9 hours ago

«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
Factor.am / 9 hours ago
Related coverage

Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ թոքի քաղցկեղ է ախտորոշվել
24TV / 24News / 2 minutes ago

Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել․ «Հրապարակ»
ArmLur / Zhoghovurd / 7 minutes ago

Արտանիշ բնակավայրի սարում հետապնդել են հանքավայրի տարածքից մալուխներ ու անջատիչներ գողացած անձանց (տեսանյութ)
A1plus / 7 minutes ago

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան
ABC Media / 12 minutes ago