Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրանյութ իրացնելու վերաբերյալ ստացած օպերատիվ հերթական տեղեկությունն իրացրին հոկտեմբերի 3-ին։ Ժամը 16․30-ին քրեական ոստիկանները մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում ձերբակալեցին և վարչություն տեղափոխեցին երկու հայ և երկու օտարերկրացի տղամարդու։ Նրանց վարած «Տոյոտա» և «Հյունդայի» մակնիշի մեքենաները, որոնցից մեկում իրավապահները նկատել էին թմրանյութի նմանվող զանգված, կնիքվեցին պահպանվող հատուկ տարածքում։ Աբովյան քաղաքի բնակիչ 31-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացած հետքերով ապակյա գլանակ։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում հոկտեմբերի 5-ին, դատարանի որոշման հիման վրա, կատարվեցին խուզարկություններ։ 31-ամյա տղամարդու վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվեց 300 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված, իսկ մայրաքաղաքի Խանջյան փողոցում գտնվող հոսթելում, որտեղ փաստացի բնակվում էր 37-ամյա օտարերկրացին, հայտնաբերվեց շուրջ 760 գրամ մարիխուանայով լցված 6 փաթեթ և էլեկտրական կշեռք։ Չորսն էլ կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Բացահայտվել է թմրшշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մшրիխուանա
Նախաքննություն

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Շուրջ 70 կգ քաշով «մարիխուшննա» են փորձել ՀՀ տեղափոխել
ArmLur / Zhoghovurd / 4 minutes ago

Գեղարքունիքում 2-ամյա տղան քացախաթթու է խմել․ երեխան հիվանդանոցի ճանապարհին մաhացել է
ArmLur / Zhoghovurd / 13 minutes ago

«Թալանչին սենց ա լինում, պոզով պոչով չի լինում»․ Մեսրոպ Մանուկյան
ArmLur / Zhoghovurd / 14 minutes ago
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաշխարհային թոփ մեդիաներով անընդհատ հնչելուա Հայաստան անունը, բայց դա ձեզ ձեռ չի տալիս․ Ալեքսանյան
ArmLur / Zhoghovurd / 26 minutes ago
Related coverage

Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ ինձ հետ տվյալներով փոխանակվեք, քննարկում կազմակերպենք․ Աղաջանյան
A1plus / 3 minutes ago

….«ես ձեր հնարած սուպերինտելեկտի» մարմնացումն եմ. Հակոբ Բադալյան
Azg / 5 minutes ago

Հայ-իրանական սահմանին կանխվել է ավելի քան 69 կգ «մարիխուանայի» ներկրումը ՀՀ․ կան կալանավորվածներ
24TV / 24News / 5 minutes ago

«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան
Factor.am / 6 minutes ago