ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են էներգետիկ զինադադարի։ Կիևը հայտարարել է, որ կաջակցի նման քայլին, սակայն Մոսկվան դեռևս չի մեկնաբանել․ գրում է BBC- ն։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի անմիջապես , սակայն չի հայտնել մանրամասներ։ Այսօրվանից ուժի մեջ է մտնում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում էներգետիկ զինադադարը։ Երկու կողմերն էլ համաձայնել են դրան։ Մի՛ խախտեք այն ,- գրել է Թրամփը Truth Social-ում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սկզբում զարմանք է հայտնել հայտարարության վերաբերյալ, բայց հետո հայտարարել է, որ Կիևը կաջակցի նախաձեռնությանը, եթե Մոսկվան դա անի։ Նա նաև մեղադրել է Ռուսաստանին ուկրաինական էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար։ Թրամփը կոչ է արել Կիևին դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները Ռուսաստանից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիք մատակարարելու համաձայնագրի հայտարարությունից հետո։ Նա նաև կտրուկ քննադատել է Զելենսկիին՝ հայտարարելով, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք։ Դիզվառելիքի գործարքը քննադատության է արժանանում աճող տեմպերով։ Զելենսկին այն անվանել է Պուտինին նվեր և պատերազմի մեջ ներդրում։ Եվրոպացի պաշտոնյաները և որոշ ամերիկացի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Հանրապետական կուսակցությունից, հայտարարել են, որ չեն աջակցում այդ որոշմանը։ Յոթ սենատոր՝ 3 դեմոկրատ և 4 հանրապետական, հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Թրամփի համաձայնագիրն ուղղակիորեն հակասում է ռուսական էներգակիրների ներմուծումն արգելող օրենքին։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգը նույնպես հայտարարել է, որ Լոնդոնը չի աջակցում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև դիզելային վառելիքի վերաբերյալ կնքված համաձայնագրին։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները պետք է կենտրոնանան Ռուսաստանի նկատմամբ ճնշումը մեծացնելու վրա։ Այս համաձայնագիրը Թրամփի վերջին փորձն է իջեցնել վառելիքի ներքին գները Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ. այն հաջորդում է Իրանի հետ պատերազմի քաղաքական հետևանքների հետ ամիսներ տևած պայքարին, որը հանգեցրել է վառելիքի, մասնավորապես՝ դիզելային վառելիքի համաշխարհային գների բարձրացմանը։ Սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփը հայտարարում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ զինադադարի մասին. նա վերջին անգամ դա արել է սեպտեմբերին, բայց ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ Կիևը չեն հաստատել համաձայնագիրը, և էներգետիկ ենթակառուցվածքների վրա փոխադարձ հարձակումները շարունակվել են։ Axios-ը, հղում անելով Սպիտակ տան խոսնակին, հաղորդել է, որ Թրամփի կողմից Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ զինադադարի մասին հայտարարությունը, իբր, վերաբերում էր միայն նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու հնարավոր գործարքին։ Նրա խոսքով, եթե նավթավերամշակման գործարաններին ուղղված փոխադարձ հարվածները դադարեն, հաջորդ քայլը կարող է լինել համաձայնագիր՝ զերծ մնալու այլ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներից։ Ռուսները քննարկում են այս առաջարկը , Axios-ին ասել է Սպիտակ տան խոսնակը։ Մենք շուտով կիմանանք՝ պատրաստ են, թե ոչ ,-հավելել է նա։ Ուկրաինացի պաշտոնյան Axios-ին հայտնել է, որ Ուկրաինան ունի միայն մեկ նավթավերամշակման գործարան, որը բազմիցս ենթարկվել է Ռուսաստանի հարձակմանը և չի գործում լիարժեք հզորությամբ։ Ի տարբերություն դրա՝ Ռուսաստանն ունի նման նավթավերամշակման գործարանների լայն ցանց։ The Financial Times-ը, հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին, հաղորդել է, որ Սպիտակ տան վարչակազմը սպառնում է դադարեցնել Ուկրաինային զենք մատակարարող գնումների համակարգը՝ Կիևին ստիպելու դադարեցնել Ռուսաստանի տարածքի խորքում էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները։ Նրանց խոսքով՝ Վաշինգտոնը ճնշում է գործադրում եվրոպական մայրաքաղաքների և Կիևի վրա՝ փորձելով դադարեցնել Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Կիևն աջակցել է Թրամփի «էներգետիկ հրադադարին», ԱՄՆ-ն սպառնում է, Մոսկվան՝ լռում․ ի՞նչ է հայտնի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են էներգետիկ զինադադարի։ Կիևը հայտարարել է, որ կաջակցի նման քայլին, սակայն Մոսկվան դեռևս չի մեկնաբանել․ գրում է BBC-ն։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի «անմիջապես», սակայն չի հայտնել մանրամասներ։ «Այսօրվանից ուժի մեջ է մտնում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում էներգետիկ զինադադարը։ Երկու կողմերն […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

TikTok-ը և Instagram-ը Ադրբեջանում անհասանելի են դպրոցներում հիջաբ կրելու արգելքի շուրջ առաջացած վրդովմունքի ֆոնին․ BBC
ABC Media / 16 minutes ago

#ՈւՂԻՂ․ Երևանի ավագանին քննարկում է աշխատավարձերի բարձրացման հարցը
ABC Media / 35 minutes ago

Մատս կտրվել էր, արյուն էր գալիս․ ի՞նչ է պատմում ուղևորը #abcmedia #ռեպորտաժ
ABC Media / 47 minutes ago

#ՈւՂԻՂ. ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել
ABC Media / 8 hours ago
Related coverage

Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է նախաձեռնել Ստավրոպոլի երկրամասի և Մոսկվայի վրա
Sputnik Armenia / 9 minutes ago

Qatar Airways-ը և Etihad-ը դադարեցրել են չվերթերը Սաուդյան Արաբիայի մի շարք քաղաքներ
24TV / 24News / 11 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վաղ առավոտից Շինարարներ փողոցում իրավիճակը կրկին լարված է
ArmLur / Zhoghovurd / 16 minutes ago

Նուբարաշենում, Էրեբունիում, Կենտրոնի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի
24TV / 24News / 20 minutes ago