ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. « Պատմություն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցյալում։ Մի՞թե սա հիմնարար խնդիր չէ․ եթե պատմությունն արդեն տեղի է ունեցել, մենք այլեւս ի՞նչ կարող ենք անել։ Կամ եթե նույնիսկ ինչ–որ բան կարող ենք անել, դա անցյալն այսօր վերարտադրելու եւ այսպիսով դա փոխելու փորձն է, բայց գործնականում հնարավոր չէ փոխել այն, ինչ արդեն տեղի է ունեցել։ Ի՞նչ անել ուրեմն։ Լուծումը մեկն է․ պատմություն ասելով նկատի ունենալ ոչ թե այն, ինչ արդեն տեղի է ունեցել, այլ այն, ինչ պետք է տեղի ունենա։ Այս ընկալումը մեզ դարձնում է պատմության լիարժեք հեղինակ, որովհետեւ այն ստեղծվում է հիմա եւ պետք է ստեղծվի վաղը։ Իսկ ի՞նչ է այն, որ տեղի է ունեցել անցյալում։ Դա պատմական փորձառությունն է, պատմական փորձը, որը գործնական ձեռնարկ է այն մասին, թե ինչ անել եւ ինչ չանել պատմությունը չկրկնելու համար։ Այն պատմությունը, որն այսօր ստեղծում է ՀՀ քաղաքացին, դրանով է առանձնահատուկ։ Այն նախկինում երբեք տեղի չի ունեցել եւ թերեւս առաջին անգամ է, որ մենք պատմություն ստեղծող ենք եւ ոչ թե վերարտադրող։ Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա։ Իսկ պետք է տեղի ունենա հարատեւ պետության ռազմավարության իրագործումը, Ազատ եւ Երջանիկ Հայաստանի տեսլականով։ Ովքեր կիսում են Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անկախ նրանից, թե որտեղ եւ ինչ են աշխատում, աշխատանքի են հաճախում այս տեսլականով։ Լավ օր բոլորիդ»։
Rate limit exceeded
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. « Պատմություն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցյալում։ Մի՞թե սա հիմնարար խնդիր չէ․ եթե պատմությունն արդեն տեղի է ունեցել, մենք այլեւս ի՞նչ կարող ենք անել։ Կամ եթե նույնիսկ ինչ–որ բան կարող ենք անել, դա անցյալն այսօր վերարտադրելու եւ […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 12.10.2026
Shant News / 2 hours ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 12.10.2026
Shant News / 5 hours ago

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հոկտեմբերի 5-11-ը
Shant News / 5 hours ago

Մենք հավակնոտ ենք և ցանկանում ենք հնարավորինս առաջ գնալ․ Մխիթարյանի հարցազրույցը՝ «Ինտեր»-«Պարմա» խաղից հետո
Shant News / 5 hours ago
Related coverage

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ #ուղիղ
Pastinfo / 2 hours ago

Բողոքի ալիք. Կրպակատերերը փողոց են դուրս եկել.Թրամփի, Իրանի և Կրեմլի հայտարարությունները
Alpha News / 3 hours ago

ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
Aravot / 3 hours ago

#Ուղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ
Hraparak / 3 hours ago