Հոկտեմբերի 11-ի առավոտյան օգտատերերը բախվել են ռուսական Յանդեքս ընկերության մի շարք ծառայությունների աշխատանքի խափանումների։ Այս մասին վկայում են հավելվածներում տեղադրված պաշտոնական ծանուցումները։ Մասնավորապես, ժամանակավոր խնդիրներ են առաջացել Յանդեքս Փեյ վճարային հավելվածում։ Հավելված մուտք գործելիս օգտատերերը տեղեկացվել են տվյալների կենտրոնում ինժեներների կողմից իրականացվող տեխնիկական աշխատանքների մասին։ Ընկերությունը միաժամանակ վստահեցրել է, որ օգտատերերի դրամական միջոցները լիովին ապահով են։ Մեր ինժեներներն այժմ աշխատում են տվյալների կենտրոնում ամեն ինչի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ, և մենք ստիպված ենք եղել կարճատև դադար վերցնել։ Մենք արդեն անում ենք ամեն ինչ, որպեսզի դուք կրկին կարողանաք օգտվել հավելվածից ,-ասվում է ծանուցման մեջ։ Խափանումներ են արձանագրվել նաև սննդի առաքման և պատվերների ձևակերպման ծառայություններում։ Յանդեքս Լավկա հավելվածում հայտնել են պատվերների ձևակերպման հետ կապված խնդիրների և աջակցության ծառայության ժամանակավոր անհասանելիության մասին։ Իր հերթին, Յանդեքս Էդա -ն տեղեկացրել է տեխնիկական խափանման մասին՝ նշելով, որ մասնագետներն ակտիվորեն աշխատում են այն վերացնելու ուղղությամբ։ Ծառայությունների աշխատանքում առաջացած խնդիրները համընկել են ընկերության ենթակառուցվածքային օբյեկտներից մեկում տեղի ունեցած միջադեպի մասին հաղորդագրության հետ։ Յանդեքս -ը հայտնել է Վլադիմիր քաղաքում գտնվող տվյալների կենտրոնի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։ Ընկերության փոխանցմամբ՝ հարվածի հետևանքով ենթակառուցվածքը վնասվել է, իսկ տվյալների կենտրոնի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Յանդեքս»-ի մի շարք ծառայություններում խափանումներ են արձանագրվել․ ընկերությունը հայտնել է տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ի հարձակման մասին
Հոկտեմբերի 11-ի առավոտյան օգտատերերը բախվել են ռուսական «Յանդեքս» ընկերության մի շարք ծառայությունների աշխատանքի խափանումների։ Այս մասին վկայում են հավելվածներում տեղադրված պաշտոնական ծանուցումները։ Մասնավորապես, ժամանակավոր խնդիրներ են առաջացել «Յանդեքս Փեյ» վճարային հավելվածում։ Հավելված մուտք գործելիս օգտատերերը տեղեկացվել են տվյալների կենտրոնում ինժեներների կողմից իրականացվող տեխնիկական աշխատանքների մասին։ Ընկերությունը միաժամանակ վստահեցրել է, որ օգտատերերի դրամական միջոցները լիովին ապահով […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Երևանի քաղաքապետի աշխատավարձը շեշտակի կբարձրանա #abcmedia #երկու_բառով
ABC Media / 19 minutes ago

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում․ երեխա է մահացել․ #ՈւՂԻՂ
ABC Media / 24 minutes ago

Զելենսկին արժանի չէ հրադադարի․ Մոսկվան պատասխանել է Ուկրաինայի առաջնորդին
ABC Media / 1 hour ago

Ֆրանսիայում տեղի կունենան նոր զանգվածային բողոքի ցույցեր և համազգային գործադուլ
ABC Media / 1 hour ago
Related coverage

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
Factor.am / 8 minutes ago

Բաքվում բողոքի ցույցեր են՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ
Alpha News / 8 minutes ago

«Եթե իրենք ուզում են, որպեսզի ռուսական ռազմաբազան շարունակի մնալ ՀՀ տարածքում, շատ լավ, ուրեմն կվերանայենք պայմանները»․ Տարոն Չախոյան
Aravot / 10 minutes ago

Չի կարելի քաղաքացիներից պահանջել ավելին, քան այն, ինչ գրված է թղթի վրա Ավինյանի մեսիջը ԱՊՊԱ գործակա
Shant News / 13 minutes ago