Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հանդես է եկել նախագահ Վլադիմիր Զելենսկու աջակցությամբ՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ուկրաինացի առաջնորդին փոխելու անհրաժեշտության մասին։ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը ընդգծել է, որ երկրի ղեկավարման հարցում որոշումը պատկանում է ուկրաինացի ժողովրդին։ «Նախագահ Զելենսկին ղեկավարում է մեր երկիրը պատերազմի ժամանակ՝ պատերազմի՝ հանուն անկախության, ազատության և արժանապատվության։ Նա վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց ժողովուրդն ունի որոշելու իրավունքը։ Արտերկրից հնչող հայտարարությունները միայն հաստատում են, որ նա լավ է կատարում իր աշխատանքը։ Նա արժանի է աջակցության», — գրել է Սիբիգան X սոցիալական ցանցում։ Նախարարի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Թրամփը շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին, հայտարարել էր, որ Ուկրաինայի համար ժամանակն է ընտրել նոր նախագահ, որը կկարողանա պայմանավորվել Ռուսաստանի հետ պատերազմի դադարեցման շուրջ։ «Ես առաջարկում եմ նրանց գտնել նոր առաջնորդ, որը կկարողանա կնքել գործարք, որովհետև նա կարող էր կնքել բազմաթիվ գործարքներ, բայց ինչ-ինչ պատճառներով դա երբեք չի անում», — Սպիտակ տանը լրագրողներին ասել էր ամերիկացի նախագահը։ Թրամփը նաև մեղադրել էր Զելենսկուն նրանում, որ ուկրաինական հարվածները ռուսաստանյան նավթավերամշակման գործարաններին սրում են ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գների հետ կապված իրավիճակը։ Ամերիկացի նախագահի կարծիքով, Կիևը պետք է դադարեցնի հարձակումները ռուսաստանյան էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Թրամփի հայտարարությունները հնչել են Վաշինգտոնի և Կիևի միջև տարաձայնությունների ֆոնին՝ կապված ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիզելային վառելիքի մատակարարումների վերաբերյալ պայմանավորվածության հետ։ Զելենսկին այս գործարքը անվանել է «նվեր Պուտինին» և հայտարարել, որ ռուսաստանյան նավթամթերքների նկատմամբ սահմանափակումների թուլացումը կօգնի Մոսկվային ֆինանսավորել պատերազմը Ուկրաինայի դեմ։ Ուկրաինայի նախագահը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը ճնշման թուլացումը ընկալում է որպես ռազմական գործողությունները շարունակելու և ուկրաինական քաղաքներին հարվածներ հասցնելու հնարավորություն։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Արտերկրից հնչող հայտարարությունները միայն հաստատում են, որ Զելենսկին լավ է կատարում իր աշխատանքը․ Սիբիգա
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago

ԱՄՆ Կոնգրեսում ցանկանում են Ռեյգանի անունը կրող օրենքով արգելափակել ռուսաստանյան նավթի գնումները
ArmLur / Zhoghovurd / 38 minutes ago

Արաղչի․ Գազայում, Լիբանանում և Իրանում պատերազմները լուրջ բնապահպանական հետևանքներ են առաջացրել․
ArmLur / Zhoghovurd / 48 minutes ago

Հուսիթները ավիաընկերություններին կոչ են արել դադարեցնել թռիչքները դեպի Սաուդյան Արաբիա
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի
168 Jham / 2 minutes ago

Կիևը պատրաստ է դադարեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածները
24TV / 24News / 3 minutes ago

Ընդդիմախոսները պատահաբար կարող են նաև ճշմարտությունն ասել։
A1plus / 6 minutes ago

Ընդդիմախոսները պատահաբար կարող են նաև ճշմարտությունն ասել։ (տեսանյութ)
A1plus / 6 minutes ago