Վլադիմիրում գտնվող Yandex-ի տվյալների կենտրոնի ենթակառուցվածքը վնասվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ Տվյալների կենտրոնի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է։ Տուժածներ չկան։ Պրոֆիլային ծառայություններն արդեն աշխատում են կատարվածի հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Հարթակի աշխատանքի ռեժիմը համարվում է վթարային, խորհուրդ է տրվում գործարկել վթարային վերականգնման այլընտրանքային ծրագրերը։ Նշվում է, որ տեխնիկական աջակցության հետ կապուղիները կարող են անկայուն աշխատել։ Yandex Cloud-ի թիմն աշխատում է ծառայությունների աշխատանքի վերականգնման ուղղությամբ։ Խնդիրներ են արձանագրվել ոչ միայն Ռուսաստանում, այլև մի շարք այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Գրառումը Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը ԱԹՍ-ների հարձակման թիրախ է դարձել appeared first on .