Պանամայի իշխանությունները 7,7 և 6,6 մագնիտուդով երկու ավերիչ երկրաշարժերի, ինչպես նաև դրանց հաջորդած ավելի քան հարյուր հետցնցումների պատճառով արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել։ Այս մասին հայտնում է «Associated Press» գործակալությունը՝ հղում անելով նախագահի աշխատակազմի նախարար Խուան Կառլոս Օրիլյակին։ Քաղաքացիական պաշտպանության ազգային համակարգի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներն ընդգրկել են պետության բոլոր 10 նահանգներն ու բնիկ ժողովուրդների երկու ինքնավարությունները։ Զոհեր չկան, սակայն 27 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Առաջին հարվածի էպիկենտրոնը (վերնակենտրոնը) գտնվել է Էրերա կենտրոնական նահանգում՝ 10 կիլոմետր խորության վրա, իսկ ցնցումները զգացվել են անգամ Կոլումբիայում։ Ամենալուրջ վնասը հասցվել է կենտրոնական շրջաններին (Վերագուաս, Էրերա, Կոկլե և Լոս Սանտոս)․ վնասվել է շուրջ 420 բնակելի տուն, 420 դպրոց, 13 եկեղեցի, 9 կամուրջ, ինչպես նաև հիվանդանոցներ, ճանապարհներ և հյուրանոցներ։ Մի շարք շրջաններում բնակչության տարհանումը շարունակվում է։ The post Արտակարգ դրության ռեժիմ և հարյուրավոր վնասված շինություններ. Պանամայում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի հետևանքները appeared first on Alphanews .