Shamshyan.com-ը հայտնում է, որ հոկտեմբերի 11-ին ժամը 01:10-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Խաչատուր Աբովյանի թանգարանի մոտակայքում սեփական տներից մեկի մոտ կրակոցներ են հնչել, ինչի հետեվանքով Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 2 հոգու հրազենային վնասվածքով տեղափոխել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։ Շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել նրանց, ապա տեղափոխել են հիվանդանոց, իսկ ևս մեկ հոգու էլ տեղափոխել են Թբիլիսյան խճուղուց, ժողովրդին հայտնի լամպերի գործարանի խաչմերուկից։ Ըստ Shamshyan.com-ի` Քրեական ու համայնքային ոստիկանները պարզել են դեպքերի վայրերը, որտեղ հայտնաբերել են ինքնաձիգից արձակված կրակված ու չկրակված պարկուճներ, արնանման հետքեր, իսկ Թբիլիսյան խճուղում պարեկներ վնասազերծել են ինքնաձիքով զինված տղամարդուն, ում վրա եղել են նաև արնանման հետքեր, նրան պարեկները նաև տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել ապա շտապօգնությունը նրան տեղափոխել է Երևանի թիվ 8-րդ հիվանդանոց։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունը քննչական բաժնի հետ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ու վիրավորների ինքնությունը ճշտելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Կրակոցներ Երևանում. կան վիրավորներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
1in.am / 21 minutes ago

36 ժամ ջուր չի լինի Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում
1in.am / 36 minutes ago

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
1in.am / 51 minutes ago

Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան
1in.am / 1 hour ago
Related coverage

Կրակոցներ՝ Երևանում․ կան վիրավորներ
Alpha News / 4 hours ago

Արդի արվեստի առաջին փառատոնը՝ Շվանիձորում
Public Television of Armenia — 1Lurer / 13 hours ago

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես
A1plus / 14 hours ago

Հայ գրականության ըմբոստ կինը․ Երևանում Շուշանիկ Կուրղինյանին նվիրված ցուցահանդես է բացվել
Sputnik Armenia / 16 hours ago