ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է լրագրողներին, որ Ուկրաինան պետք է ընտրի նոր նախագահ՝ մեղադրելով Վլադիմիր Զելենսկուն այն բանում, որ նա չի ցանկանում Ռուսաստանի հետ հակամարտության ավարտի շուրջ համաձայնության գալ։ «Ժամանակն է, որ Ուկրաինան նոր նախագահ ունենա», — ասել է Թրամփը՝ խոսելով Զելենսկու մասին։ ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ Ուկրաինայի նախագահը բազմիցս հնարավորություն է ունեցել համաձայնագիր կնքելու, սակայն չի օգտվել դրանից։ «Ինչ-ինչ պատճառներով Զելենսկին երբեք գործարքներ չի կնքում։ Նա բազմաթիվ հնարավորություններ է ունեցել, բայց ուզում է խնդիրներ ստեղծել ամբողջ աշխարհի համար», — հայտարարել է Թրամփը։ Որպես օրինակ՝ ԱՄՆ նախագահը հիշատակել է նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները, որոնք, նրա խոսքով, խնդիրներ են ստեղծում այդ թվում նաև ամերիկացի ֆերմերների համար։ Թրամփը նաև առաջարկել է Ուկրաինային գտնել նոր ղեկավար, որը կկարողանա հասնել համաձայնության։ «Ես խորհուրդ եմ տալիս Ուկրաինային գտնել նոր առաջնորդ, որը կկարողանա համաձայնագիր կնքել», — ընդգծել է նա։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Թրամփ. Ժամանակն է, որ Ուկրաինան փոխի նախագահին
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Շոու` տիրադավների մասնակցությամբ․ «Հրապարակ»
ArmLur / Zhoghovurd / 10 minutes ago

Այս օրը աստղերը խորհուրդ են տալիս բալանսավորել գործնական դիվանագիտությունը երկարաժամկետ ֆինանսական կայունության հետ
ArmLur / Zhoghovurd / 19 minutes ago
Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»
ArmLur / Zhoghovurd / 23 minutes ago

Հանրապետության տարածքում այսօր սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ
ArmLur / Zhoghovurd / 38 minutes ago
Related coverage

Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»
24TV / 24News / 9 minutes ago

Азербайджанский солдат прошел мимо позиций ВС или погранвойск? СНБ Армении не комментирует
Sputnik Armenia / 13 minutes ago

Ադրբեջանցին ԶՈւ-ի՞, թե՞ սահմանապահ զորքերի դիրքերի կողքով է անցել. ԱԱԾ-ն չի մեկնաբանում
Sputnik Armenia / 14 minutes ago

Շոու` տիրադավների մասնակցությամբ. «Հրապարակ»
24TV / 24News / 16 minutes ago