Ռուս-ամերիկյան նոր պայմանավորվածության կենտրոնում վառելիքի համաշխարհային շուկան է։ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են ռուսական վառելիքի անխոչընդոտ մատակարարման առնչությամբ: Մինչև Վաշինգտոնը խոսում է շուկայի կայունացման հնարավորության մասին, Կիևը ամերիկյան վարչակազմին մեղադրում է՝ Մոսկվայի շահերը պաշտպանելու, Ուկրաինայի շահերը երկրորդ պլան մղելու համար։