Լիբանանի կառավարությունը Հայ Հեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունից թեկնածու Դիանա Վարդանյան-Մարատյանին նշանակել է երկրի Վիճակագրության կենտրոնական վարչության գլխավոր տնօրեն, հայտնել է Լիբանանում ՀՅԴ մամուլի ծառայությունը։ Որոշումն ընդունվել է հոկտեմբերի 8-ին կառավարության՝ Բաաբդայի պալատում կայացած նիստում, որը նախագահել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը։ Նշանակման մասին հայտնել է նաև երկրի նախագահի վարչակազմը։ Վարդանյան-Մարատյանը Բեյրութի Ամերիկյան համալսարանում ստացել է պետական կառավարման մագիստրոսի աստիճան, որտեղ ավելի վաղ նույն մասնագիտությամբ ավարտել էր բակալավրիատը՝ հոգեբանության գծով լրացուցիչ մասնագիտացմամբ։ Նա ունի միջազգային կազմակերպություններում աշխատանքի շուրջ 20 տարվա մասնագիտական փորձ, այդ թվում՝ շուրջ 15 տարի Լիբանանում ՄԱԿ զարգացման ծրագրի (UNDP) ներկայացուցչությունում։ Նրա մասնագիտական գործունեության շրջանակն ընդգրկել է պետական ինստիտուտների բարեփոխումը, պատշաճ կառավարումը, օրենքի գերակայության ամրապնդումը, խորհրդարանական ինստիտուտների զարգացումը, մարդու իրավունքների պաշտպանությունը և կոռուպցիայի դեմ պայքարը։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ՀՅԴ ներկայացուցիչ Դիանա Վարդանյան-Մարատյանը գլխավորել է Լիբանանի Վիճակագրության կենտրոնական վարչությունը
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd
«Կարող եմ ամենահիմար բաներն ասել, և դուք կծափահարեք»․ Թրամփ
ArmLur / Zhoghovurd / 21 minutes ago
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դեմ առ դեմ բանտում զրուցեցի Փաշինյանի հետ»․ 27 տարի բանտում ապրող Արտակը վարչապետի հետ հանդիպումից մանրամասներ է պատմում
ArmLur / Zhoghovurd / 35 minutes ago

Դեմ առ դեմ բանտում զրուցեցի Փաշինյանի հետ․27 տարի բանտում ապրող Արտակը՝վարչապետի հետ հանդիպման մասին
ArmLur / Zhoghovurd / 36 minutes ago
COP17-ի շրջանակում Գուտերեշը կժամանի Հայաստան
ArmLur / Zhoghovurd / 51 minutes ago
Related coverage

Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
24TV / 24News / 19 minutes ago

Անգլերեն՝ առանց սահմանների. հայ պատվիրակները 3 մեդալ են նվաճել
Public Television of Armenia — 1Lurer / 20 minutes ago

Քըլըչդարօղլուն Ալիևին կոչ է արել հանգիստ թողնել կանանց. «Հարևաններ»
Public Television of Armenia — 1Lurer / 25 minutes ago
Իսպանացի ֆերմերները տրակտորներով մեկնել են Բարսելոնա
168 Jham / 26 minutes ago