ՀՅԴ թեկնածու Դիանա Վարդանյան-Մարատյանը Լիբանանի կառավարության կողմից նշանակվել է երկրի վիճակագրության կենտրոնական վարչության գլխավոր տնօրենի պաշտոնում։ Այս մասին հայտնել են Լիբանանի ՀՅԴ մամուլի ծառայությունից։ Որոշումն ընդունվել է հոկտեմբերի 8-ին՝ նախագահական պալատում կայացած նիստի ընթացքում։ Վարդանյան-Մարատյանը պետական կառավարման մագիստրոսի աստիճան է ստացել Բեյրութի Ամերիկյան համալսարանում։ Նույն համալսարանում նա ստացել է նաև պետական կառավարման բակալավրի աստիճան՝ հոգեբանություն մասնագիտությամբ։ Նա միջազգային կազմակերպություններում ունի շուրջ 20 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, որից մոտ 15 տարին աշխատել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) լիբանանյան գրասենյակում։ Զբաղվել է պետական ինստիտուտների բարեփոխումների, պատշաճ կառավարման, օրենքի գերակայության, խորհրդարանական զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով։ —00—ԼԱ The post Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար appeared first on 24News .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար
ՀՅԴ թեկնածու Դիանա Վարդանյան-Մարատյանը Լիբանանի կառավարության կողմից նշանակվել է երկրի ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Անի Խաչատրյանի բառապաշարը ԱԺ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի մասին
24TV / 24News / 16 minutes ago

Փոխքաղաքապետը՝ աշխատավարձերի բարձրացման մասին․ «Նորություն չէ, անցած ամիս էլ պարգևավճար եմ ստացել»
24TV / 24News / 19 minutes ago

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա
24TV / 24News / 20 minutes ago

Թրամփը հայտարարել է, որ կցանկանար ԱՄՆ նախագահի պաշտոնում մնալ երրորդ ժամկետով
24TV / 24News / 25 minutes ago
Related coverage

Nikol Paşinyan: “Ermenistan şu aşamada AB üyesi olmaya hazır değil”
Ermenihaber / 17 minutes ago

«Չես կարող մարդուն գցել «քացու տակ» և ասել՝ համաչափ ֆիզիկական ուժ եմ գործադրել»․ Խաժակ Թովմասյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել
Factor.am / 17 minutes ago

Տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց նրա նկատմամբ է խարդախություն կատարվել. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Aravot / 19 minutes ago

Իրենք չեն մտնում խանութներ, չեն տեսնում՝ հայ քաղաքացին ինչ վիճակում է
Aysor.am / 20 minutes ago