Ժամկետային զինծառայողի մահվան դեպքով Armlur.am -ին մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, դեպքը տեղի է ունեցել դիրքում։ Զինծառայող Արմոն Ղազարյանը դիրքի ավագն է եղել՝ կոչումով սերժանտ։ Armlur.am -ին հասած լուրերի Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել սպանության հատկանիշներով։ Իրավապահները այս պահին քննում են դեպքի բոլոր հանգամանքները։ Զինծառայողը 7 ամսվա զինծառայող էր։ Նրան հայտնաբերել են իրեն ամրակցված զենքով՝ ճակատին հրազենային վնասվածքով։ Կատարվածը ինքնասպանությո՞ւն է, թե՞ սպանություն․ այս պահին իրավապահները քննություն են իրականացնում տարբեր ուղղություններով։ Իրավապահների տրամադրության տակ է նաև զինծառայողի հեռախոսը։ Քննություն է իրականացվում նաև զորամասի ներսում։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ հոկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ N զորամասում հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ.-ի դին՝ հրազենային վնասվածքով, և դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։Իսկ թե ինի վարույթի մասին է խոսքը նախաքննական մարմինը չէր մանրամասնել։ Քնար Մանուկյան
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Զենքով կրակել է ճակատին․ մաhացած զինվորը դիրքի ավագն էր․ ի՞նչ են փորձում պարզել իրավապահները։ Armlur.am
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

«ԵՄ-ն հսկայական գին է վճարել». Ռոբերտ Ֆիցոն՝ նավթային ճգնաժամի և պшտերազմների մասին
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունները կընդլայնվեն ևս երկու ուղղությամբ. Մարթա Կոս
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Ավարտվեց Պրեմիեր լիգայի 9-րդ տուրը․ ինչպես է փոխվել մրցաշարային աղյուսակը
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago

Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվի Ուկրաինայում իր ռազմական նպատակներից
ArmLur / Zhoghovurd / 2 hours ago
Related coverage

Կրպակների տերերն ու աշխատողները բողոքի ակցիա են անում. ՈՒՂԻՂ
Alpha News / 15 minutes ago

Ողբերգական դեպք` Գեղարքունիքի մարզում #abcmedia #abcլուրեր
ABC Media / 33 minutes ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 12.10.2026
Shant News / 48 minutes ago

Աշխարհի 31-րդ ամենաթանկ շինարարական ընկերությունը թուրքական է
168 Jham / 51 minutes ago