shantnews.am ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալների համաձայն՝ Պանամայում վերջերս տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժից հետո տեղի է ունեցել ևս գրեթե 25 հետցնցում, որոնց ուժգնությունը կազմել է մինչև 6.0 մագնիտուդ։ Սեպտեմբերի 9-ին, տեղական ժամանակով ժամը 12:56-ին, Պանամայում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդով հզոր երկրաշարժ։ Պանամայի համալսարանի երկրաբանական գիտությունների ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել չորս կիլոմետր խորության վրա, էպիկենտրոնը գտնվել է Տոնոսիից 39 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ EFE-ն հայտնել է, որ ցնցումների հետևանքով վիրավորվել է առնվազն 27 մարդ։ Ուրբաթ երեկոյան, Մոսկվայի ժամանակով, La Prensa թերթը հայտնել է ավելի քան 30 հետցնցման մասին։ USGS-ի տվյալներով՝ ևս մոտ 25 հետցնցում է տեղի ունեցել ուրբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 23:41-ից մինչև շաբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 15:34-ը։ Ամենաուժեղ հետցնցումը՝ 6.0 մագնիտուդով, տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 7:14-ին։ Երկրաշարժից հետո ամբողջ երկրում դադարեցվել են դասերը, Պանամայի մետրոյի 1-ին և 2-րդ գծերի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ Տոկումենի միջազգային օդանավակայանը փակվել է անվտանգության ստուգումների համար: Մի քանի շրջաններում խափանվել է էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը: Այս պահին զոհերի մասին տեղեկություններ չկան: The post Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում | shantnews.am appeared first on Infocom .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում | shantnews.am
shantnews.am ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալների համաձայն՝ Պանամայում վերջերս տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժից հետո տեղի է ունեցել ևս գրեթե 25 հետցնցում, որոնց ուժգնությունը կազմել է մինչև 6.0 մագնիտուդ։ Սեպտեմբերի 9-ին, տեղական ժամանակով ժամը 12:56-ին, Պանամայում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդով հզոր երկրաշարժ։ Պանամայի համալսարանի երկրաբանական գիտությունների ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել չորս կիլոմետր […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Infocom / 1 hour ago

Կոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էր | news.am
Infocom / 2 hours ago

Թրամփը հնարավոր է համարել ԱՄՆ մասնակցությունը հութիների դեմ հարվածներին՝ Էր Ռիադի օդանավակայանի գրոհից հետո | news.am
Infocom / 4 hours ago

ՔՊ-ի հարուստ նվիրատուները
Infocom / 12 hours ago
Related coverage

Ամուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել Սանոսյան
1in.am / 12 hours ago

Ամուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել Սանոսյան
24TV / 24News / 13 hours ago

Կառուցապատողի սնանկության դեպքում գնորդների շահերը պաշտպանելու մեխանիզմներ են մշակվում
Shant News / 16 hours ago

TRIPP ծրագիրը ի՞նչ կտա Սյունիքին #abcmedia #abcլուրեր
ABC Media / 20 hours ago