Showing in English.
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
A book exhibition titled "Greece in Armenian" has opened in Greece
Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես
The Embassy of the Republic of Armenia in Greece, in cooperation with the Ekaterini Laskaridis Foundation and the Yerevan Matenadaran, ...
Հունաստանում ՀՀ դեսպանությունը, Էկատերինի Լասկարիդիսի հիմնադրամի և Երևանի Մատենադարանի համագործակցությամբ, ...

The Embassy of the Republic of Armenia in Greece, in cooperation with the Ekaterini Laskaridis Foundation and the Yerevan Matenadaran, has organized a book exhibition entitled “Greece in Armenian”, which presents Armenian editions of Greek originals from the ancient period to the modern era.
Հունաստանում ՀՀ դեսպանությունը, Էկատերինի Լասկարիդիսի հիմնադրամի և Երևանի Մատենադարանի համագործակցությամբ, կազմակերպել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսը, որը ներկայացնում է հունարեն բնագրերի հայերեն հրատարակությունները՝ անտիկ շրջանից մինչև ժամանակակից դարաշրջան։
The exhibition is being held within the framework of events dedicated to the 35th anniversary of the independence of the Republic of Armenia.
Ցուցահանդեսն անցկացվում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։
As Armenpress learns from the press release of the Embassy of the Republic of Armenia in Greece, the exhibition, presented at the Ekaterini Laskaridis Foundation Historical Library in Piraeus, highlights the centuries-old tradition of translating Greek works into Armenian and the long-lasting influence of Greek literature, philosophy and education on Armenian culture.
Ինչպես «Արմենպրես» -ը տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Պիրեայում՝ Էկատերինի Լասկարիդիսի հիմնադրամի Պատմական գրադարանում, ներկայացված ցուցահանդեսն ընդգծում է հունարեն ստեղծագործությունները հայերեն թարգմանելու դարավոր ավանդույթը և հունական գրականության, փիլիսոփայության ու կրթության երկարատև ազդեցությունը հայ մշակույթի վրա։
From classical authors of the ancient period and Byzantine texts to modern and contemporary Greek literature, the exhibition reflects the wide range of spiritual ties that have been continuing for more than sixteen centuries and that unite the two peoples.
Անտիկ շրջանի դասական հեղինակներից և բյուզանդական տեքստերից մինչև նորագույն և ժամանակակից հունական գրականություն՝ ցուցահանդեսն արտացոլում է ավելի քան տասնվեց դար շարունակվող այն հոգևոր կապերի լայն շրջանակը, որոնք միավորում են երկու ժողովուրդներին։
The exhibition features 38 publications selected from the collection of the Yerevan Matenadaran, reflecting the rich tradition and comprehensiveness of Greek literature translated into Armenian.
Ցուցահանդեսում ներկայացված են Երևանի Մատենադարանի հավաքածուից ընտրված 38 հրատարակություններ, որոնք արտացոլում են հունական գրականության՝ հայերեն թարգմանության հարուստ ավանդույթն ու ընդգրկունությունը։
The event is also dedicated to the Feast of the Holy Translators of the Armenian Apostolic Church, appreciating their contribution to the creation of the Armenian alphabet, the translation of the Bible, as well as the creation and formation of a rich tradition of translation of important works in Armenian.
Միջոցառումը նվիրված է նաև Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Թարգմանիչների տոնին՝ արժևորելով նրանց ներդրումը հայոց այբուբենի ստեղծման, Աստվածաշնչի թարգմանության, ինչպես նաև հայերենով կարևոր երկերի ստեղծման և թարգմանության հարուստ ավանդույթի ձևավորման գործում։
As a result of the cooperation of the Embassy of the Republic of Armenia in Greece and the Benaki Museum in Athens, on the occasion of the opening of the exhibition, an exclusive manuscript of the Gospel of the Armenian Horoms, Orthodox Armenians, created in 1787 in the village of Vanki, Akni region, was presented.
Հունաստանում ՀՀ դեսպանության և Աթենքի Բենակիի թանգարանի համագործակցության արդյունքում ցուցահանդեսի բացման առթիվ ներկայացվել է 1787 թվականին Վանքի գյուղում՝ Ակնի շրջանում, ստեղծված հայ հոռոմների՝ ուղղափառ հայերի, բացառիկ ձեռագիր Ավետարանը։
The manuscript, which reflects the interaction of Armenian ecclesiastical and Byzantine traditions, is a valuable testimony of the historical and cultural ties between Armenians and Greeks.
Ձեռագիրը, որն արտացոլում է հայկական եկեղեցական և բյուզանդական ավանդույթների փոխազդեցությունը, հայերի և հույների միջև պատմական ու մշակութային կապերի արժեքավոր վկայություն է։
The exhibition also presented an Armenian manuscript kept in the Laskaridis Foundation.
Ցուցահանդեսում ներկայացվել է նաև Լասկարիդիսի հիմնադրամում պահվող հայերեն ձեռագիր մատյանը։
In his speech, the Ambassador of the Republic of Armenia to Greece, Tigran Mkrtchyan, emphasized the importance of Greek literature for the spiritual and educational tradition of Armenia, as well as the key role of translators in ensuring centuries-old communication between cultures.
Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը իր ելույթում ընդգծել է հունական գրականության նշանակությունը Հայաստանի հոգևոր և կրթական ավանդույթի համար, ինչպես նաև թարգմանիչների առանցքային դերը մշակույթների միջև դարավոր հաղորդակցության ապահովման գործում։
In this context, the Ambassador also touched upon the rich scientific and translational heritage of academicians Simon Krkyasharyan and Hrach Bartikyan, as well as the contribution of Armenian and Greek scholars and translators to the preservation and popularization of the common spiritual heritage of the two peoples.
Այդ համատեքստում դեսպանն անդրադարձել է նաև ակադեմիկոսներ Սիմոն Կրկյաշարյանի և Հրաչ Բարթիկյանի գիտական ու թարգմանական հարուստ ժառանգությանը, ինչպես նաև հայ և հույն գիտնականների ու թարգմանիչների ներդրմանը երկու ժողովուրդների ընդհանուր հոգևոր ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում։
He emphasized the role of translation as a bridge of communication between languages and cultures, emphasizing that the common cultural heritage is one of the important foundations of Armenian-Greek relations.
Նա կարևորել է թարգմանության դերը՝ որպես լեզուների և մշակույթների միջև հաղորդակցության կամուրջ՝ ընդգծելով, որ ընդհանուր մշակութային ժառանգությունը հայ-հունական հարաբերությունների կարևոր հիմքերից է։
Ambassador Mkrtchyan also touched upon the influence of Greek political, social and philosophical thought on the European Enlightenment, the French and American revolutions, as well as on the independence movements of the 19th century, including the Greek struggle for independence.
Դեսպան Մկրտչյանը անդրադարձել է նաև հունական քաղաքական, հասարակական և փիլիսոփայական մտքի ազդեցությանը եվրոպական Լուսավորության, ֆրանսիական և ամերիկյան հեղափոխությունների, ինչպես նաև 19-րդ դարի անկախության շարժումների, այդ թվում՝ Հունաստանի անկախության պայքարի վրա։
He emphasized that these ideas later became a source of inspiration for the national independence movements of the 19th and 20th centuries, including the Armenian independence movement.
Նա ընդգծել է, որ այդ գաղափարները հետագայում ներշնչանքի աղբյուր են դարձել նաև 19-րդ և 20-րդ դարերի ազգային անկախության շարժումների, այդ թվում՝ Հայաստանի անկախության շարժման համար։
Konstantinos Mazarakis, Director General of the Ekaterini Laskaridis Foundation, delivered an opening speech, emphasizing the importance of organizing the exhibition, taking into account the significant place of the foundation’s library among the collections of ancient Greek books.
Բացման խոսքով հանդես է եկել Էկատերինի Լասկարիդիսի հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտինոս Մազարակիսը, որն ընդգծել է ցուցահանդեսի կազմակերպման կարևորությունը՝ հաշվի առնելով հիմնադրամի գրադարանի նշանակալի տեղը Հունաստանի հնատիպ գրքերի հավաքածուների շարքում։
He touched upon the scientific and cultural ties between Armenia and Greece, highly appreciating the organization of an exhibition in such a format for the first time in Greece.
Նա անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի գիտական ու մշակութային կապերին՝ բարձր գնահատելով Հունաստանում նման ձևաչափով ցուցահանդեսի առաջին անգամ կազմակերպումը։
Senior researchers and translators of the Matenadaran, Aram Topchyan and Gohar Muradyan, made speeches, presenting their translation works from ancient Greek into Armenian, including translations of the works of Homer, Euripides, Sophocles, Aristophanes, Aristotle and other authors.
Ելույթներով հանդես են եկել Մատենադարանի ավագ գիտաշխատողներ, թարգմանիչներ Արամ Թոփչյանը և Գոհար Մուրադյանը, որոնք ներկայացրել են հին հունարենից հայերեն իրենց թարգմանական աշխատանքները, այդ թվում՝ Հոմերոսի, Եվրիպիդեսի, Սոֆոկլեսի, Արիստոֆանեսի, Արիստոտելի և այլ հեղինակների ստեղծագործությունների թարգմանությունները։
In her speech, Thessaloniki-based translator Shamrik Khachatryan presented her translations of modern Greek literature into Armenian, including the works of Nikos Kazantzakis.
Իր խոսքում սալոնիկաբնակ թարգմանչուհի Շամրիկ Խաչատրյանը ներկայացրել է ժամանակակից հունական գրականությունից հայերեն իր թարգմանությունները, որոնց թվում են նաև Նիկոս Կազանձակիսի ստեղծագործությունները։
The exhibition will be open to visitors until December 10, 2026.
Ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար մինչև 2026 թվականի դեկտեմբերի 10-ը։
—00—LA The post Book exhibition titled “Greece in Armenian” opened in Greece appeared first on 24News.
—00—ԼԱ The post Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես appeared first on 24News .
Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ուկրաինայի նախագահը պետք է պատասխանատու և բարդ որոշումներ կայացնի այս պատերազմը կանգնեցնելու համար
24TV / 24News / 28 minutes ago

Անգլիացի հարձակվողը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին
24TV / 24News / 35 minutes ago

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
24TV / 24News / 49 minutes ago

Էր Ռիադի օդանավակայանի վրա իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ մահացել է, 11-ը՝ վիրավորվել
24TV / 24News / 1 hour ago
Related coverage

Ինքնիշխանութեան Ուղղագրութիւնը. Հայաստանի Ապագան Կախեալ է Դասական Գրելաձեւին Վերականգնումէն
Hetq / 2 hours ago

Մեր մշակութային ժառանգությունը մեր նավթն ու գազն է
Noyan Tapan TV / 9 hours ago

Palazzo Gavazzi․ իտալական շքեղությունը՝ Շահան Մինասյանի ձեռագրով
Alpha News / 10 hours ago

Սուտ է, որ եթե ժողովրդին չտաս իր ուզած անորակ երաժշտությունը, սոված կմնաս. Արթուր Ալիխանյան
168 Jham / 12 hours ago