Հայաստանում քաղաքաշինության զարգացման հեռանկարները, կառուցապատման ոլորտի օրենսդրական կարգավորումները և ներդրումային միջավայրի բարելավման հնարավորությունները մեկ քննարկման հարթակում։ Հոկտեմբերի 9-ին Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ Երևանում անցկացվել է «Քաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները» խորագրով աշխատաժողովը։ Միջոցառումը համախմբել է պետական կառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների, կառուցապատող ընկերությունների ղեկավարների, գործարարների և ոլորտի մասնագետների։ Հանդիպման գլխավոր նպատակը պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ քաղաքաշինության զարգացման երկարաժամկետ առաջնահերթությունների նախանշումն էր։ Աշխատաժողովը բացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։ Նա ներկայացրել է պետական կառույցների հետ ասոցիացիայի համագործակցության շրջանակում մեկնարկած նախաձեռնությունները, ինչպես նաև ոլորտի առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը և պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչներ։ Պաշտոնական ելույթների համար նախատեսված հատվածում ուշադրության կենտրոնում էին կառուցապատման ոլորտի զարգացման պետական առաջնահերթությունները, գործող կարգավորումները և պետական ու մասնավոր հատվածների համագործակցության հնարավորությունները։ Աշխատաժողովի առանցքային հատվածներից մեկը Կառուցապատողների հայկական ասոցիացիայի և անդամ կազմակերպությունների կողմից առաջ քաշվող օրենսդրական և գործնական նախաձեռնությունների ներկայացումն էր։ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախաձեռնած աշխատաժողովը նպատակ ուներ ստեղծելու մասնագիտական երկխոսության հարթակ, որտեղ ոլորտի խնդիրները քննարկվում են ոչ միայն դրանց հետևանքների, այլև լուծման կոնկրետ մեխանիզմների տեսանկյունից։ Միջոցառումն ամփոփել է ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։ Պաշտոնական հատվածին հաջորդել են մասնագիտական շփումներն ու ներկայացված նախաձեռնությունների շուրջ քննարկումները։ Մանրամասները՝ տեսանյութում: —00—ԼԱ The post Քաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ կայացել է Կառուցապատողների ասոցիացիայի աշխատաժողովը appeared first on 24News .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Քաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ կայացել է Կառուցապատողների ասոցիացիայի աշխատաժողովը
Հայաստանում քաղաքաշինության զարգացման հեռանկարները, կառուցապատման ոլորտի օրենսդրական կարգավորումները և ներդրումային ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին
24TV / 24News / 7 hours ago

Գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. Դանիելյան
24TV / 24News / 8 hours ago

Ավելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի Ռուսաստան
24TV / 24News / 8 hours ago

Դատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետ
24TV / 24News / 8 hours ago
Related coverage

Գևորգ Պապոյանի հրապարակած «ցնցող» ցուցանիշների հետևում խայտառակ վիճակ է
168 Jham / 7 hours ago

Իրանի շուրջ լարվածության նոր փուլ է սկսվել. Ռուսաստան-ԱՄՆ համաձայնություն և հութիական ակտիվություն
5TV Armenia / 8 hours ago

Թուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազ
168 Jham / 8 hours ago

Բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր. ՆԳՆ ոստիկանություն
Hetq / 8 hours ago