Երևանում Շահումյանի անվան պուրակում մայրաքաղաքի ծննդյան 2808–ամյակի միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 10-ին բացվել է հայ թատրոնի և կինոյի մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի արձանը։ Բացման արարողությանը մասնակցել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Մհեր Մկրտչյանն այն բացառիկ դերասաններից է, որի ստեղծած կերպարները տասնամյակներ անց շարունակում են ապրել մեր առօրյայում։ Մենք հիշում ենք նրա ֆիլմերի դրվագները, հաճախ օգտագործում նրա հերոսների խոսքերը, և այդ ամենը հարազատ է նաև երիտասարդ սերնդին։ Սա, կարծում եմ, լավագույնս ցույց է տալիս նրա արվեստի արժեքն ու ազդեցությունը»,– ասել է Ավինյանը։ Քաղաքապետն ընդգծել է նաև մեծանուն արվեստագետների ստեղծագործական ժառանգության նշանակությունը մայրաքաղաքի համար։ «Երևանի մշակութային պատմությունը ձևավորել են մարդիկ, որոնց ստեղծագործական ժառանգությունն այսօր էլ մեր քաղաքի ինքնության կարևորագույն մասն է»,– նշել է նա։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Ստամբուլի հիվանդանոցում բռնկված հրդեհի պատճառով հիվանդներին տարհանում են
1in.am / 8 hours ago

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագծի շնորհանդեսը․ Փաշինյան
1in.am / 9 hours ago

Ամուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել Սանոսյան
1in.am / 9 hours ago

Էդվարդ Ասրյանն այցելել է զորամասեր, դաշտային պարապմունքների անցկացման վայրեր և հետևել ծառայության կազմակերպման աշխատանքներին
1in.am / 9 hours ago
Related coverage

Փաշինյան–Ալիև շփումը՝ «Ղարաբաղի տան» ֆոնին․ ի՞նչ է լեգիտիմացրել Երևանը #abcmedia #abcլուրեր
ABC Media / 8 hours ago

Արցախի ու պատերազմի մասին ի՞նչ է անհետանում համացանցից
Shant News / 10 hours ago

Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղի հարցը լուծելու առթիվ» I ԼՈՒՐԵՐ I 20:30
News.am / 10 hours ago

Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ
168 Jham / 11 hours ago