Translate this article

Showing in English.

5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day

World Affairs

Ireland proposes €159 billion cut to EU budget

Իռլանդիան առաջարկել է 159 մլրդ եվրոյով կրճատել ԵՄ յոթնամյա բյուջեն

Details

Մանրամասներ

Ireland proposes €159 billion cut to EU budget

Ireland, which holds the EU presidency, has proposed cutting the bloc's next seven-year budget by 159 billion euros, compared with the European Commission's initial plan, Politico reported.

Եվրամիության խորհրդում նախագահող Իռլանդիան առաջարկել է 159 միլիարդ եվրոյով կրճատել կառույցի հաջորդ յոթնամյա բյուջեն՝ Եվրահանձնաժողովի նախնական ծրագրի համեմատ, հայտնում է Politico-ն։

The new version would cut spending by about 8% and is aimed at finding a compromise between countries that want significant savings and those that oppose cuts.

Նոր տարբերակը նախատեսում է ծախսերի նվազեցում մոտ 8%-ով և նպատակ ունի փոխզիջում գտնել էական տնտեսում պահանջող երկրների և ֆինանսավորման կրճատմանը դեմ արտահայտվող պետությունների միջև։

The negotiating document presented on Saturday would cut spending by 122 billion euros (in current prices) compared with the previous version prepared by Cyprus, which holds the EU presidency in June.

Շաբաթ օրը ներկայացված բանակցային փաստաթուղթը նախատեսում է 122 միլիարդ եվրոյի ծախսերի կրճատում (ընթացիկ գներով)՝ հունիսին ԵՄ խորհրդում նախագահող Կիպրոսի պատրաստած նախորդ տարբերակի համեմատ։

The proposals will serve as the basis for complex discussions between the leaders of the 27 EU countries at a summit next week.

Այս առաջարկները հիմք կծառայեն Եվրամիության 27 երկրների ղեկավարների միջև հաջորդ շաբաթ կայանալիք գագաթնաժողովի բարդ քննարկումների համար։

Two camps have formed in the EU.

Եվրամիությունում ձևավորվել է երկու ճամբար։

The so-called "austerity" countries, led by Germany, are seeking to reduce the budget, the volume of which in the initial proposal was almost 2 trillion euros.

Այսպես կոչված «խնայող» երկրները՝ Գերմանիայի գլխավորությամբ, ձգտում են բյուջեի կրճատմանը, որի ծավալը նախնական առաջարկով կազմում էր գրեթե 2 տրիլիոն եվրո։

Southern and eastern states, united in the "Friends of Cohesion" group, are opposed to significant spending cuts.

«Համախմբվածության բարեկամներ» խմբում միավորված հարավային և արևելյան պետությունները դեմ են արտահայտվում ծախսերի էական նվազեցմանը։

In an attempt to find a compromise, Ireland has decided not to cut subsidies to farmers and payments for regional development.

Փոխզիջում գտնելու փորձ կատարելով՝ Իռլանդիան որոշել է չկրճատել ֆերմերներին տրամադրվող սուբսիդիաներն ու տարածաշրջանների զարգացման վճարումները։

These areas account for about half of the budget and are of great political importance for many EU countries.

Այս ուղղություններին բաժին է ընկնում բյուջեի մոտ կեսը, և դրանք քաղաքական մեծ նշանակություն ունեն ԵՄ շատ երկրների համար։

The main cuts have concerned other expenditure items: external aid funding is proposed to be reduced by 38 billion euros, competitiveness programs by 75 billion, and the EU's administrative costs by 10 billion.

Հիմնական կրճատումները վերաբերել են ծախսային այլ հոդվածների․ արտաքին օգնության ֆինանսավորումն առաջարկվում է կրճատել 38 միլիարդ եվրոյով, մրցունակության բարձրացման ծրագրերինը՝ 75 միլիարդով, իսկ Եվրամիության վարչական ծախսերը՝ 10 միլիարդով։

In addition, the draft has removed the reserve fund, which allowed the European Commission to allocate funds for unforeseen emergencies during the seven-year budget period.

Բացի այդ, նախագծից հանվել է պահուստային ֆոնդը, որը Եվրահանձնաժողովին թույլ էր տալիս միջոցներ հատկացնել յոթնամյա բյուջետային ժամանակահատվածում աննախատեսելի արտակարգ իրավիճակների համար։

Irish Minister of State for European Affairs Thomas Byrne, who is leading the negotiations, called the proposal a balanced compromise.

Բանակցությունները գլխավորող Իռլանդիայի՝ եվրոպական հարցերով պետական նախարար Թոմաս Բիրնը, առաջարկն անվանել է հավասարակշռված փոխզիջում։

According to him, the presidency has defended the EU's traditional policy directions while maintaining a focus on the future priorities of the structure.

Նրա խոսքով՝ նախագահությունը պաշտպանել է ԵՄ ավանդական քաղաքականության ուղղությունները՝ միաժամանակ պահպանելով ուշադրությունը կառույցի ապագա առաջնահերթությունների նկատմամբ։

However, this approach has not satisfied supporters of austerity.

Այնուամենայնիվ, այս մոտեցումը չի գոհացրել խիստ տնտեսման կողմնակիցներին։

One European diplomat called the Irish version disappointing and said it did not bring the parties closer to an agreement.

Եվրոպացի դիվանագետներից մեկը իռլանդական տարբերակն անվանել է հիասթափեցնող և նշել, որ այն կողմերին չի մոտեցնում համաձայնությանը։

In his opinion, the proposed spending remains financially unsustainable, and the reduction in funding for new priorities prevents the EU from preparing for the challenges of the 21st century.

Նրա կարծիքով՝ առաջարկվող ծախսերի ծավալը մնում է ֆինանսապես անկայուն, իսկ նոր առաջնահերթությունների ֆինանսավորման կրճատումը խանգարում է ԵՄ-ին պատրաստվել 21-րդ դարի մարտահրավերներին։

The European Parliament has also been critical of the document.

Փաստաթղթին քննադատորեն է վերաբերվել նաև Եվրոպական խորհրդարանը։

Siegfried Mureşan, the European People's Party's budget negotiator, said the proposal does not contain any significant new solutions and the parliament will not agree to it.

Բյուջետային հարցերով Եվրոպական ժողովրդական կուսակցության բանակցող Զիգֆրիդ Մուրեշանը հայտարարել է, որ առաջարկը էական նոր լուծումներ չի պարունակում, և խորհրդարանը դրան համաձայնություն չի տա։

EU ambassadors will discuss the document on Sunday, after which the leaders of the structure will consider the budget at a summit on Thursday.

ԵՄ երկրների դեսպանները փաստաթուղթը կքննարկեն կիրակի օրը, ինչից հետո կառույցի ղեկավարները բյուջեն կդիտարկեն հինգշաբթի կայանալիք գագաթնաժողովում։

Governments are trying to agree on a common position by the end of the year, as upcoming elections in France, Poland and Italy could complicate negotiations.

Կառավարությունները ձգտում են ընդհանուր դիրքորոշում համաձայնեցնել մինչև տարեվերջ, քանի որ Ֆրանսիայում, Լեհաստանում և Իտալիայում սպասվող ընտրությունները կարող են բարդացնել բանակցությունները։

The Irish presidency has also retained the five new sources of EU revenue proposed by the European Commission.

Իռլանդական նախագահությունը նախագծում պահպանել է նաև Եվրահանձնաժողովի առաջարկած ԵՄ եկամուտների նոր 5 աղբյուրները։

The Commission estimates that they could bring in €66 billion to the budget.

Հանձնաժողովի հաշվարկներով՝ դրանք կարող էին 66 միլիարդ եվրո բերել բյուջեին։

Some of the European Commission’s initiatives, including the CORE corporate tax and the ETS emissions trading scheme’s levy on polluting companies, have been met with objections from member states for more than a year.

Եվրահանձնաժողովի որոշ նախաձեռնություններ, ներառյալ CORE կորպորատիվ հարկը և ETS արտանետումների առևտրի համակարգի շրջանակում շրջակա միջավայրը աղտոտող ձեռնարկություններից գանձվող տուրքը, արդեն մեկ տարուց ավելի է, ինչ արժանանում են անդամ պետությունների առարկություններին։

Instead of abandoning the controversial proposals, Ireland has proposed technical changes.

Վիճահարույց առաջարկներից հրաժարվելու փոխարեն Իռլանդիան առաջարկել է տեխնիկական փոփոխություններ։

In particular, it is proposed to gradually introduce ETS contributions for poorer countries, which are most affected by the levy.

Մասնավորապես, առաջարկվում է ավելի աղքատ երկրների համար ETS-ի գծով մուծումները, որոնց վրա այս տուրքն առավել ուժեղ է ազդում, ներդնել աստիճանաբար։

It is also proposed to increase revenues to the EU budget through a levy on carbon-intensive goods, which is supported by most governments.

Առաջարկվում է նաև ավելացնել մուտքերը ԵՄ բյուջե՝ ածխածնատար ապրանքների ներմուծման տուրքի հաշվին, որին աջակցում է կառավարությունների մեծ մասը։

European Council President Antonio Costa intends to discuss at a summit on Thursday which of the possible new taxes EU countries can support.

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան մտադիր է հինգշաբթի օրը կայանալիք գագաթնաժողովում քննարկել, թե հնարավոր նոր հարկերից որոնք կարող են ստանալ Եվրամիության երկրների աջակցությունը։

Comments

Sign in to join the conversation.

No comments yet — be the first to comment.

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.