Հռոմի պատմական Circo Massimo վայրում հոկտեմբերի 8-12-ը ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսը մեկ հարկի տակ է համախմբել աշխարհի տարբեր անկյունների ագրոպարենային համակարգերի բազմազանությունն ու յուրահատկությունը՝ ներկայացնելով արտադրանք, պատմություններ, նորարարություններ և ավանդույթներ։ Այդ նույն ժամանակահատվածում աշխարհի տարբեր երկրներից ժամանած խոհարարներն անցկացնում են խոհարարական ցուցադրություններ՝ նվիրված բաղադրիչներին, համերին և խոհարարական ավանդույթներին։ Ցուցահանդեսն անցկացվում է հոկտեմբերի 12-16-ը Հռոմում կայանալիք Պարենի համաշխարհային ֆորումի և Պարենի համաշխարհային օրվանն ընդառաջ: ՀՀ դեսպանատնից տեղեկացրին, որ ՄԱԿ-ի ՊԳԿ-ում Հայաստանի ներկայացուցչության նախաձեռնությամբ և ջանքերով ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային պավիլիոնի շրջանակում: Հայկական տաղավարը այցելուներին հրավիրում է բացահայտելու երկրի հարուստ գյուղատնտեսական ներուժը, հազարամյակների պատմությունը, մշակույթն ու ազգային ավանդույթները։ Իտալիայում ՀՀ դեսպան, ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի ուղեկցությամբ Հայաստանի տաղավար են այցելել ՊԳԿ գլխավոր տնօրեն Քու Դունյուն, գլխավոր տնօրենի տեղակալ Բեթ Բեչդոլը, ՊԳԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ, ՊԳԿ գլխավոր տնօրենի օգնական Վիորել Գուտուն, այլ տարածաշրջանային ներկայացուցիչներ և ՊԳԿ ղեկավար անձնակազմ: Հայկական համն ու ինքնությունը՝ միջազգային հարթակում Հայկական տաղավարում ներկայացված են Հայաստանի գյուղատնտեսական և սննդային արտադրանքը, հայկական գինիներն ու կոնյակը, ազգային զարդանախշերով ձևավորված սպասք, ինչպես նաև Հայաստանի հարուստ պատմական և մշակութային ժառանգությունն ու ինքնությունը ներկայացնող նյութեր։ Յուրաքանչյուր ցուցանմուշ պատմում է Հայաստանի մասին՝ հոգևոր ժառանգության, տառարվեստից ու ավանդույթներից մինչև ժամանակակից արտադրանք։ Հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել և բարձր գնահատանքի արժանացել բազմաթիվ այցելուների կողմից, իսկ աշխարհահռչակ կոնյակի և այլ նմուշների համտեսը ջերմ արձագանք է գտել՝ ևս մեկ անգամ ընդգծելով Հայաստանի ինքնատիպությունն ու միջազգային հանրությանը ներկայանալու ներուժը։ Առանձնահատուկ հետաքրքրություն է վայելում նաև լավաշը՝ հայկական խոհարարական ավանդույթի խորհրդանիշը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ «Հայաստանի մասնակցությունը ցուցահանդեսին կարևոր հնարավորություն է՝ միջազգային հանրությանը ներկայացնելու մեր երկրի ձեռքբերումները, գյուղատնտեսական ներուժն ու միջազգային շուկայում մրցունակության հեռանկարները։ Այն նաև հարթակ է հայկական արտադրանքը հանրահռչակելու, Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության և ազգային ինքնության մասին պատմելու, մշակութային կապերն ամրապնդելու և նոր համագործակցության հնարավորություններ ստեղծելու համար»,– հայտնեցին դեսպանությունից։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Աշխատող Հայաստանը. տնտեսական առաջընթացից դեպի ուժեղ պետություն
1in.am / 8 hours ago

Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ եւ հուզական ինտելեկտ» դասընթացին․ Փաշինյան
1in.am / 9 hours ago

Ընդդիմության ճգնաժամը՝ պետության խնդիր
1in.am / 9 hours ago

Երևանում «Գազել»-ը բախվել է ծառին․ վարորդը մահացել է
1in.am / 10 hours ago
Related coverage

Արման Նուռ․ երբ հայկական պատմությունը դառնում է ժամանակակից արվեստ
Alpha News / 8 hours ago

Սուտ է, որ եթե ժողովրդին չտաս իր ուզած անորակ երաժշտությունը, սոված կմնաս. Արթուր Ալիխանյան
168 Jham / 9 hours ago

Կրակոցներ՝ Երևանում․ կան վիրավորներ
Alpha News / 21 hours ago

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես
A1plus / Oct 10