Արդեն 25 օր է՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված 32-ամյա Աշոտ Բադալյանը հացադուլ է անում։ Կալանավորվածն այսպիսով բողոքում է ընդդեմ դատական համակարգի, քանի որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը և այն հոդվածները, որոնք վերագրվում են իր հանցանքին, և պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանավորումը։