Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարում է, թե գոհ է ՊՆ աշխատանքից։ Ինչի՞ց եք գոհ, Զոհերի՞ թվից, թե՞ բանակում տիրող իրավիճակից։ Կես տարվա ընթացքում տասնյակ զոհեր, և այսօր՝ կրկին զոհ։ Ես 30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել։ Ես՝ որպես սպա, լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ։ Պետք է ամեն դեպք մանրակրկիտ և անկախ քննվի՝ բացառելու համար որևէ այլ վարկած, այդ թվում՝ հակառակորդի հնարավոր մասնակցությունը։ Մեր զինվորների մահը չի կարող պարզապես թվերի ու պաշտոնական հաղորդագրությունների վերածվել։ Եթե հասկանում եք նամուս, թասիբ և սպայի պատիվ, ապա պատասխանատվություն կրեք և ճանապարհ տվեք նրանց, ովքեր ի վիճակի են բանակը ղեկավարել։ Բանակը պաշտոնի, ինքնահաստատման և սեփական ձախողումները թաքցնելու տեղ չէ։ Մեր երեխաների կյանքը մեզ համար անգին է։ Նրանք ձեր պաշտոնների գինը վճարելու համար չեն ծնվել։ Մենք մեր որդիներին բանակ ենք ուղարկում՝ վստահելով պետությանը։ Փաշինյան, ձեր գոհունակությունը չի կարող վերակենդանացնել զոհված զինվորներին։ Մեզ արդարացումներ պետք չեն, մեզ պետք է պատասխանատվություն, ճշմարտություն և անվտանգ բանակ։ Մեր երեխաների կյանքը ձեր պաշտոններից ու ձեր գոհունակությունից շատ ավելի թանկ է»։ The post Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան appeared first on Ազգ .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարում է, թե գոհ է ՊՆ աշխատանքից։ Ինչի՞ց…

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Գյումրիում Թուրքիայի քաղաքացին բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Azg / 7 hours ago

Ադրբեջանը ոչնչացրել է Շոշ գյուղի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը
Azg / 8 hours ago

Տրակտորը բերեք, մեզ էլ հավասարեցրեք հողին, սա անելու բան է՞, որ անում եք. աջափնյակի բնակիչ
Azg / 11 hours ago

Արարատ Միրզոյանը Վարշավայում հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհայի հետ
Azg / 12 hours ago
Related coverage

Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»
ArmLur / Zhoghovurd / 25 minutes ago

🔴ՈւՂԻՂ․ Կոռուպցիա` քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. Ասուլիս
Yerkir / 3 hours ago

ԱԺ-ում քննարկում են Արցախից բռնի տեղահանվածների խնդիրները. ՈՒՂԻՂ
Aravot / 3 hours ago

Արցախցիների հարցերը ՔՊ-ն քննարկում է՝ սահմանափակելով ընդդիմության մասնակցությունը #ուղիղ
Pastinfo / 4 hours ago