Հայազգի հայտնի օպերային երգչուհի, սոպրանո Լիաննա Հարությունյանը կկատարի Կոմսուհի Ալմավիվայի դերերգը Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայում։ Ներկայացումը կբացի 2026-2027 թվականների նոր եթերաշրջանը և կլինի Լիսեուի մեծ օպերային թատրոնի ու Auditorio de Tenerife-ի համատեղ նախագիծը։ Լիաննա Հարությունյանին կարելի է ունկնդրել հոկտեմբերի 11-ին, 13-ին, 15-ին և 17-ին՝ Տեներիֆե կղզու Սանտա Կրուս դե Տեներիֆե քաղաքի Auditorio de Tenerife բեմում։ Բեմադրության ռեժիսոր Մարտա Պասոսը ստեղծել է ինքնատիպ բեմանկարչություն։ Բեմը ձևավորվել է հսկայական հարսանեկան տորթի տեսքով, որն արտացոլում է հասարակական հիերարխիան և դասակարգային տարբերությունները։ Արտիստների զգեստները նույնպես հիշեցնում են հրուշակեղեն։ Բեմադրության երաժշտական ղեկավարն է Պաբլո Գոնսալեսը, իսկ երգիչներին նվագակցելու է Տեներիֆեի սիմֆոնիկ նվագախումբը։ Լիաննա Հարությունյանն ավարտել է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային և վոկալ բաժինները, այնուհետև ուսումը շարունակել Ֆրանսիայում։ Նա հանդես է եկել Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի, Լոնդոնի Քովենթ Գարդենի, Փարիզի ազգային օպերայի և Մեծ թատրոնի բեմերում։ The post Լիաննա Հարությունյանը կբացի Տեներիֆեի օպերային թատրոնի նոր եթերաշրջանը appeared first on Alphanews .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Լիաննա Հարությունյանը կբացի Տեներիֆեի օպերային թատրոնի նոր եթերաշրջանը
Հայազգի հայտնի օպերային երգչուհի, սոպրանո Լիաննա Հարությունյանը կկատարի Կոմսուհի Ալմավիվայի դերերգը Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայում։ Ներկայացումը կբացի 2026-2027 ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Կառավարությունը չի մասնակցի արցախահայերի՝ սեփականության վերականգնման միջազգային հայցերին․ Թորոսյան
Alpha News / 19 minutes ago

Վարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց
Alpha News / 36 minutes ago

Իշխանությունը պատասխաններ չուներ COP17-ի ծախսերի վերաբերյալ․ Լենա Մաթևոսյան
Alpha News / 45 minutes ago

COP17-ի մեկ պայմանագրով 19 մլն դրամ է նախատեսվել չնախատեսված ծախսերի համար․ Մանուկյան
Alpha News / 54 minutes ago
Related coverage

Dua’ya dönüşen müzik: Ermeni sanatçı duduk sesini dünyaya nasıl duyurdu?
Ermenihaber / 44 minutes ago

Հայաստանի տարանցիկ արժեքը և Իրանի բացվող ճանապարհը
1in.am / 44 minutes ago

Переименованы улицы в Ереване
Sputnik Armenia / 1 hour ago

Նա տեսնում էր աշխարհը՝ «ծիրանի մանուշակների» կողքին
Aravot / 1 hour ago