«Ալ-Ահլիի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն անդրադարձել է Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 8-րդ տուրի «Ալ-Ֆատեհի» նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակին։ Հոկտեմբերի 9-ին կայացած 8-րդ տուրի արտագնա խաղում «Ալ-Ահլին» մրցակցին պարտության էր մատնել 4-0 հաշվով, իսկ Սպերցյանն աչքի էր ընկել գոլային փոխանցմամբ։ «Ուրախ եմ վերադառնալ Սաուդյան Արաբիա։ Շարունակում ենք միասին առաջ շարժվել»,- սոցցանցերի իր էջերում գրել է հայ ֆուտբոլիստը, փոխանցում է armsport.am-ը: Սպերցյանն «Ալ-Ահլիի» շարքերը համալրել է անցած ամռանը՝ տեղափոխվելով ռուսական «Կրասնոդարից»։ Սաուդյան թիմի կազմում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում արդեն անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։ 26-ամյա Սպերցյանի գործող պայմանագրի ժամկետը արաբական ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի կեսերը։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետո
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd
«Կարող եմ ամենահիմար բաներն ասել, և դուք կծափահարեք»․ Թրամփ
ArmLur / Zhoghovurd / 12 hours ago
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դեմ առ դեմ բանտում զրուցեցի Փաշինյանի հետ»․ 27 տարի բանտում ապրող Արտակը վարչապետի հետ հանդիպումից մանրամասներ է պատմում
ArmLur / Zhoghovurd / 13 hours ago

Դեմ առ դեմ բանտում զրուցեցի Փաշինյանի հետ․27 տարի բանտում ապրող Արտակը՝վարչապետի հետ հանդիպման մասին
ArmLur / Zhoghovurd / 13 hours ago
COP17-ի շրջանակում Գուտերեշը կժամանի Հայաստան
ArmLur / Zhoghovurd / 13 hours ago
Related coverage

Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
24TV / 24News / 12 hours ago

Անգլերեն՝ առանց սահմանների. հայ պատվիրակները 3 մեդալ են նվաճել
Public Television of Armenia — 1Lurer / 12 hours ago

Քըլըչդարօղլուն Ալիևին կոչ է արել հանգիստ թողնել կանանց. «Հարևաններ»
Public Television of Armenia — 1Lurer / 12 hours ago
Իսպանացի ֆերմերները տրակտորներով մեկնել են Բարսելոնա
168 Jham / 12 hours ago