Եվրամիությունն ու Չինաստանը նախնական համաձայնության են եկել, որը թույլ կտա ավելի քան կրկնակի կրճատել չինական հիբրիդային ավտոմեքենաների մատակարարումը եվրոպական շուկա, հայտնում է The Guardian-ը։ Որոշումը կայացվել է հունիսին մեկնարկած ինտենսիվ բանակցությունների արդյունքում, որոնց պատճառը ԵՄ-ի աճող առևտրային դեֆիցիտն էր և եվրոպական ավտոարդյունաբերության ապագայի վերաբերյալ մտահոգությունները։ Եվրոպական միության առևտրի հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովիչի հայտարարությամբ՝ ձեռք բերված պայմանավորվածությունը հնարավորություն կտա առաջիկա չորս տարիներին մի քանի միլիոնով կրճատել չինական լիցքավորվող և այլ հիբրիդային մեքենաների արտահանումը։ Շեֆչովիչի ընդգծմամբ՝ սա առաջին դեպքն է, երբ Չինաստանը կամավոր հանձն է առնում սահմանափակել արտահանումը՝ առանց հարաբերությունների սրման ու հետաքննությունների, որոնք սովորաբար նախորդում են ԱՀԿ կանոններով պաշտպանական միջոցառումների կիրառմանը։ Շեֆչովիչն ընդգծել է, որ չինական էժան ապրանքների հեղեղումը քաղաքական մեծ լարվածություն է ստեղծել Եվրոպայում՝ սպառնալով հազարավոր աշխատատեղերի կորստով ավտոշինական, քիմիական և տեքստիլ ոլորտներում։ ԵՄ ղեկավարները Եվրահանձնաժողովից արագ լուծումներ են ակնկալում, իսկ Պեկինն արդեն ըմբռնումով է մոտենում այս մտահոգություններին։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ սա ընդամենը առաջին քայլն է, այլ ոչ թե առևտրային տարաձայնությունների վերջնական լուծում․ «Առևտրային պատերազմը կանխելն անհամեմատ ավելի բարդ է, քան դրա մեկնարկը թույլ չտալը»։ 16 կետից բաղկացած համաձայնագրի շրջանակում Բրյուսելն ու Պեկինը կշարունակեն ավտոմեքենաների առևտրի, հազվագյուտ հողային մետաղների ու մշտական մագնիսների արտահանման սահմանափակումների, ինչպես նաև չինական շուկա եվրոպական սննդամթերքի և ըմպելիքների մուտքի շուրջ բանակցությունները։ Չինաստանի առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ կողմերը հետևելու են հիբրիդային ավտոմեքենաների արտադրողների գնային պարտավորություններին առնչվող ընթացակարգերին։ Սա ենթադրում է, որ Եվրոպայում վաճառվող չինական մեքենաների համար կարող են նվազագույն գներ սահմանվել (որպես արտահանման ծավալները զսպելու գործիք)։ Չինական կողմը պատրաստակամություն է հայտնել նաև աջակցել ԵՄ-ին անհրաժեշտ հազվագյուտ հողային մետաղների և մշտական մագնիսների արտահանման արտոնագրերի տրամադրմանը։ Երկու կողմերն էլ վերահաստատել են տարաձայնությունները ԱՀԿ կանոնակարգերով լուծելու և երկկողմ առևտրատնտեսական կապերը կայունացնելու մտադրությունը։ Բանակցություններն ընթանում են այն մտահոգությունների ֆոնին, որ չինական էլեկտրամոբիլների և հիբրիդների ներհոսքը կարող է էլ ավելի վատթարացնել եվրոպացի արտադրողների դիրքերը։ Հիբրիդային մեքենաները համատեղում են ներքին այրման շարժիչն ու էլեկտրական մարտկոցը, ինչպես նաև դիտարկվում են որպես անցումային կարևոր փուլ։ Շեֆչովիչը նախատեսում է պայմանավորվածության մանրամասները եվրոպացի դիվանագետներին ներկայացնել հինգշաբթի օրը սպասվող ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից առաջ։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԵՄ-ն և Չինաստանը համաձայնության են եկել եվրոպական շուկայում հիբրիդային մեքենաների ներհոսքը կրճատելու շուրջ
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
ArmLur / Zhoghovurd / 55 minutes ago

Թրամփ. Ժամանակն է, որ Ուկրաինան փոխի նախագահին
ArmLur / Zhoghovurd / 10 hours ago

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»
ArmLur / Zhoghovurd / 11 hours ago

Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում
ArmLur / Zhoghovurd / 11 hours ago
Related coverage

Թրամփը չի բացառել Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսը «Թրամփի օվկիանոս» անվանելու հնարավորությունը
24TV / 24News / 21 minutes ago

Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն
168 Jham / 22 minutes ago

Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ
24TV / 24News / 24 minutes ago

ԱՄՆ-ը կրակ է բացել Օմանի ծոցում գտնվող նավի ուղղությամբ
24TV / 24News / 25 minutes ago