Գևորգ Տոնոյանն ու Արթուր Թաշչյանը բրոնզե մեդալներ են նվաճել Ամմանում անցկացվող վետերանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։ Տոնոյանը հանդես է եկել մինչև 70 կգ քաշային կարգում՝ 41-45 տարեկանների տարիքային խմբում։ Թաշչյանը մրցել է մինչև 88 կգ քաշային կարգում՝ 46-50 տարեկանների տարիքային խմբում։ Երկու մարզիկներն էլ ներկայացրել են Ռուսաստանը։ Մրցաշարն անցկացվում է հոկտեմբերի 6-11-ը։ The post Գևորգ Տոնոյանն ու Արթուր Թաշչյանը բրոնզե մեդալներ են նվաճել վետերանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում appeared first on Alphanews .