Ազգային ժողովում շուրջ 4 ժամ տևած հարցուպատասխանի ժամանակ կառավարության ղեկավարը զբաղված էր ադրբեջանցու իրավունքների պաշտպանությամբ, դա այն դեպքում, երբ քննություն չկա, դիվերսիա՞ էր կազմակերպված, թե դասալիք է այդ զինվորը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։ «Փաշինյանի էմոցիոնալ պոռթկումները ԱԺ-ում պայմանավորված էին նրանով, որ գիտեր Թուրքմենստանում Ալիևը պահանջելու է իր զինվորին, դրա համար ընդդիմությանն էր ուզում մեղավոր հանել, բայց չի հաջողվելու, մենք հետևողական աշխատելու ենք»,- մեկնաբանեց պատգամավորը։ ՏԻՄ ընտրություններից խոսելիս Յոլյանը նկատեց, որ ընդդիմադիր լինելը պատժելի արարք է դարձել, մեծ ճնշումներ են իրականացվում ընդդիմադիրների և նրանց ընտանիքների նկատմամբ՝ քրգործեր, կալանավորումներ, մինչև հաջողվի պայմանավորվել նրանց հետ։ Հերմինե Միքայելյան Մանրամասները՝ տեսանյութում։ © 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է: Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ: Address: Dzorap 40, Office Area 23. E-mail: info@24news.am Գովազդի համար զանգահարել +374 41 240060