Հոկտեմբերի 9-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնիու Ֆեյժոյի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։ Պատվիրակության անդամներին դիմավորել և ուղեկցել է ՀՑԹԻ թանգարանային գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը, ճարտարապետական լուծումներն ու նշանակությունը։ Այցի ընթացքում հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այնուհետև պատվիրակությունն այցելել է թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրությունների սրահներ, որտեղ ծանոթացել է Հայոց ցեղասպանության պատմությանը, դրա իրականացման փուլերին, հայ ժողովրդի մարդկային և մշակութային կորուստներին, ինչպես նաև ցեղասպանության հիշողության պահպանման և փոխանցման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Այցի ավարտին «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնիու Ֆեյժոն իր տպավորություններն է գրառել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հոկտեմբերի 9-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնիու Ֆեյժոյի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։ Պատվիրակության անդամներին դիմավորել և ուղեկցել է ՀՑԹԻ թանգարանային գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը, ճարտարապետական լուծումներն ու նշանակությունը։ Այցի ընթացքում հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ՝ իրենց հարգանքի …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Գողական աշխարհին «հարված է հասցվում», բանակում՝ չե՞ք կարող պայքարել․ Հովհաննես Քոչարյան
Factor.am / 8 hours ago

Նարկոտիզմի քանի՞ կանալ եք փակել, էականը սա՛ է, ոչ թե՝ քանի «կլադ դնող բռնեցիք»․ Հովհաննես Քոչարյան
Factor.am / 8 hours ago

Նյարդ կա ՌԴ-ի մոտ երկաթուղու հարցում՝ զիջման տեղ չկա․ գինը բարձրացնում են, եթե նույնիսկ՝ պիտի զիջեն
Factor.am / 9 hours ago

«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
Factor.am / 9 hours ago
Related coverage

Աննա Հակոբյանը մտել է բուհեր. «Հրապարակ»
Sputnik Armenia / 15 minutes ago

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը
1in.am / 20 minutes ago

Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»
24TV / 24News / 23 minutes ago

Լևոն Այվազյանը Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետի հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի և տարածաշրջանի անվտանգային իրադրությունը
Shant News / 30 minutes ago