ԱԺ-ում կառավարության անդամները կհանդիպեն արցախցիների հետ: 24News -ի տեղեկություններով, հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին` ժամը 11:00-ին: «Վերածնվող Արցախ» ՀԿ ղեկավար Անաստաս Իսրայելյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ հանդիպմանը ներկա են լինելու նախարարներ, փոխնախարարներ և փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Թեման վերաբերում է արցախցիների սոցիալական խնդիրներին ու կարգավիճակի հետ կապված հարցերին: Իսրայելյանը կառավարությանը ներկայացրել է 10 հարց, ինչպես ինքն է նշում, այդ օրը կառավարությունից ակնկալում է իր ներկայացրած հարցերի պատասխանները լսել: Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Անաստաս Իսրայելյանը Ազգային ժողովի դիմաց նստացույց էր անում, պահանջում հանդիպում երեք խմբակցությունների հետ: ՔՊ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հանդիպել էր նրան, վստահեցրել, որ հանդիպում կկազամակերպեն պատասխանատու մարմինների հետ: Խնդրին ծանոթացել է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը: Անաստաս Իսրայելյանը նստացույցը դադարեցրել է երեկ ժամը 18։00-ին, երբ հայտնել են, որ ընդունելու են արցախցիներին։ Հերմինե Միքայելյան The post ԱԺ-ում կառավարության անդամները կհանդիպեն արցախցիների հետ appeared first on 24News .