news.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր դժգոհությունն է հայտնել հարևան Սաուդյան Արաբիայի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների վրա եմենցի հութիների իրականացրած հարձակումների կապակցությամբ։ «Լավ չէ։ Սա լավ չէ։ Ես դրանից դժգոհ եմ», — ուրբաթ օրը Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ ղեկավարը։ Մինչդեռ երկուշաբթի օրը Թրամփը դրական էր գնահատել «Եմենի լուսաբաց» զինվորական գործողությունը։ Այն ժամանակ նա վստահություն էր հայտնել, որ ռազմարշավը հաջողությամբ է պսակվելու։ Վերջին շաբաթներին հութիներն ակտիվացրել են Սաուդյան Արաբիայի քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները։ Հինգշաբթի օրը Էր Ռիադի Թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 3 մարդ է զոհվել, հայտնել է Սաուդյան Արաբիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։ Զոհվածների թվում է Saudia ազգային ավիաընկերության կապիտանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Թրամփը դժգոհություն է հայտնել Սաուդյան Արաբիայում քաղաքացիական օբյեկտների վրա հութիների հարձակումներից | news.am appeared first on Infocom .