Ամուլսարի ծրագրի իրականացումը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են գործել կողք կողքի՝ չխանգարելով միմյանց և չխաթարելով բնությունը։ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկին նվիրված միջոցառմանը այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ «Ուզում եմ շեշտել, որ սա շատ լավ հնարավորություն է Ամուլսարի գործընկերների, ընդերքօգտագործման ոլորտի պատասխանատուների, մեզանից յուրաքանչյուրի համար՝ ցույց տալու, ապացուցելու, որ հանքարդյունաբերությունը, զբոսաշրջությունը կարող են աշխատել իրար կողքи՝ չխանգարելով մեկը մյուսին և չխաթարելով բնությունը։ Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում հենց այս պատկերն էլ ունենալու ենք»,– նշեց Խուդաթյանը։ Նախարարն անդրադարձավ նաև հանքավայրի շահագործմամբ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի հարակից բնակավայրերի համար բացվող հնարավորություններին։ «Սա առաջին հերթին բավական բարձր վարձատրվող հազարավոր աշխատատեղեր են, համայնքներին կայուն մասհանումներ են, որոնք էականորեն փոխելու են հանքավայրի հարակից բնակավայրերի դիմագիծը»,- ընդգծեց նա։ Խուդաթյանի խոսքով՝ ծրագրի տնտեսական ազդեցությունը զգալու են նաև հանքավայրից հեռու բնակվող քաղաքացիները։ Նա ակնկալվող փոփոխությունները կապեց հարկային մուտքերով ֆինանսավորվող դպրոցների, մանկապարտեզների, ճանապարհների, այլ խոշոր ենթակառուցվածքների և սոցիալական ծրագրերի հետ։ Նախարարը շնորհավորեց միջոցառման մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ և անփորձանք աշխատանք։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր նախագահ ունի
1in.am / 44 minutes ago

Թբիլիսիում Իրանի դեսպանը շների հարձակման հետևանքով կոտրել է ոտքը
1in.am / 54 minutes ago

Ամուլսարի վերակառուցման կազմակերպությունը ստացել է ավագանու դրական որոշումը
1in.am / 1 hour ago

Կառավարությունը լիարժեք վերահսկելու է Ամուլսարի շահագործումը. որևէ խախտում չի արվի
1in.am / 1 hour ago
Related coverage

Հայլուր 20։30 Բողոքի ալիք է Ադրբեջանում. ցույցեր են սկսվել միանգամից 3 քաղաքում
5TV Armenia / 10 minutes ago

Ծավում խնդիրները ջրով չեն ավարտվում․ ի՞նչ խնդիրների մասին է բարձրաձայնում բնակիչը
ArmLur / Zhoghovurd / 24 minutes ago

Անվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Shant News / 29 minutes ago

Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն
Factor.am / 43 minutes ago