Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 9-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է փոխանցել հակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ իրանական կողմի տեսակետը՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համաձայնեցմամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Թուրքմենստանում կայացած գագաթնաժողովի շրջանակում Պուտինը երկու հանդիպում է ունեցել Փեզեշքիանի հետ։ Դրանցից մեկի ժամանակ նա Իրանի նախագահին տեղեկացրել է Թրամփի հետ առաջիկա հեռախոսազրույցի մասին։ «Այնուհետև, Իրանի նախագահի հետ համաձայնեցմամբ, Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ իրանական կողմի տեսակետը»,- ասել է Պեսկովը։ Այդուհանդերձ, նրա խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցի մեծ մասը նվիրված է եղել ուկրաինական կարգավորմանը՝ ամերիկյան կողմի խնդրանքով։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մեծ մասը նվիրված է եղել ուկրաինական կարգավորմանը»,- հայտնել է Պեսկովը։ The post Պուտինը Թրամփի հետ քննարկել է Իրանի դիրքորոշումն ու ուկրաինական կարգավորումը appeared first on Alphanews .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Պուտինը Թրամփի հետ քննարկել է Իրանի դիրքորոշումն ու ուկրաինական կարգավորումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 9-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է փոխանցել հակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ իրանական ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Անհայտ ծագման արկը խոցել է Էր Ռիադի օդանավակայանի միջազգային տերմինալը
Alpha News / 28 minutes ago

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Alpha News / 58 minutes ago

Palazzo Gavazzi․ իտալական շքեղությունը՝ Շահան Մինասյանի ձեռագրով
Alpha News / 11 hours ago

Picsart-ը ներառվել է աշխարհի top-10 AI-հավելվածների շարքում. 2,5 միլիարդ ներբեռնում և թիմ Երևանում
Alpha News / 11 hours ago
Related coverage

Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան
168 Jham / 30 minutes ago

Պատմությունն այլևս այն չէ, որ տեղի է ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա․ Փաշինյան
Aysor.am / 32 minutes ago

Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի
ArmLur / Zhoghovurd / 42 minutes ago

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Infocom / 42 minutes ago