ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել. այս մասին, վկայակոչելով ոստիկանությանը, հայտնել է CBS KBTX-ի տեղական մասնաճյուղը։ «Ուրբաթ գիշեր տեղի ունեցած հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել տան ներսում։ Ըստ ոստիկանության՝ միջադեպից հետո կասկածյալն ինքնասպանություն է գործել։